ԱԱԾ-ն հերքում է ՀՀ քաղաքացու՝ ԻՊ-ին միանալու վերաբերյալ տեղեկատվությունը

ԱԱԾ-ն հերքում է ՀՀ քաղաքացու՝ ԻՊ-ին միանալու վերաբերյալ տեղեկատվությունը

PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հերքել է Վեսթ Փոյնթի Ահաբեկչության դեմ պայքարի կենտրոնի հայտնած տեղեկատվությունը՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցի կողմից Հայաստանի քաղաքացի հավաքագրելու վերաբերյալ:

2013-2015-ին որոշ արաբական կայքէջերում և սոցցանցերում պարբերաբար տեղեկատվություն էր տարածվում ծնունդով ՀՀ-ից ոմն Եղիշե Կարապետյանի վերաբերյալ, որ իբր հանդիսացել էր «Իսլամական պետության» զինված ջոկատների մարտիկ և մարտական գործողությունների ժամանակ զոհվել էր Հալեպի արվարձաններում: Ստուգմամբ պարզվել է, որ նշված տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում և կրում է սադրիչ բնույթ, PanARMENIAN.Net ի հարցմանն ի պատասխան հայտնել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը:

Ըստ Վեսթ Փոյնթի Ահաբեկչության դեմ պայքարի կենտրոնի, որին փոխանցվել էր «Իսլամական պետության» 4600 մարտիկների անձնական տվյալներ, 2013-2014 թթ. ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորմանն անդամագրված ենթադրյալ 15.000 նոր անդամների թվում Հայաստանի 1 քաղաքացի է եղել: Ընդ որում, ըստ կենտրոնի տվյալների, նոր անդամներից ոչ մեկը Հայաստանում չի բնակվել: Բացի այդ, կենտրոնի զեկույցի համաձայն, վերոնշյալ ժամանակահատվածում կազմակերպությանն են միացել` Ադրբեջանի 107 քաղաքացի, Թուրքիայի 212 քաղաքացի, Իրանի 10 քաղաքացի և Վրաստանի 2 քաղաքացի:

«Վեստ-Փոյնթի Հակաահաբեկչական կենտրոնի զեկույցը ՀՀ ԱԱԾ-ում ուսումնասիրվել է: Տվյալներ այն մասին, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության շարքերում անդամակցում են ՀՀ քաղաքացիներ մեր կողմից չեն ստացվել», - հայտնել է ԱԱԾ-ն:

Նաև նշվել է, որ ՀՀ ԱԱԾ կողմից իրականացվում են համապատասխան միջոցառումներ, այդ թվում միջազգային գործակցության շրջանակում, ահաբեկչական և ծայրահեղական կազմակերպությունների անդամներին բացահայտելու և նրանց գործունեությունը կասեցնելու ուղղությամբ: Նշված գործընթացը իրականացվում է ՀՀ ահաբեկչակչության դեմ պայքարի համապատասխան օրենսդրության՝ այդ թվում նշված ոլորտին վերբերվող միջազգային պայմանագրերի շրջանակում, որոնց մասնակիցն է հանդիսանում նաև Հայաստանի Հանրապետությունը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---