Մոսկվայի հայերը փակել են «ԿՊ» խմբագրության մուտքը՝ ներողություն պահանջելով Լեոնտևից

Մոսկվայի հայերը փակել են «ԿՊ» խմբագրության մուտքը՝ ներողություն պահանջելով Լեոնտևից

PanARMENIAN.Net - Մայիսի 10-ի երեկոյան Մոսկվայի հայերը չարտոնված հանրահավաք են անցկացրել «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի խմբագրության մոտ: Տասնյակ մարդիկ պաշարել են շենքը՝ փակելով մուտքը:

Նրանք ներողություն են պահաջնել «Գլավտեմա» հաղորդման հաղորդավարներ Միխայիլ Լեոնտևից ու Միխայիլ Յուրևից հակահայ արտահայտությունների համար:

«Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի«Գլավտեմա»հաղորդումը հայտնվեց սկանդալի կենտրոնում, երբ հաղորդավարններ Միխայիլ Լեոնտևն ու Միխայիլ Յուրևը վերջին մի քանի թողարկումները, մասնավորապես, ապրիլի 26-ի և մայիսի 3-ի թողարկումները, նվիրեցին հայաստանյան իրադարձություններին: Նրանք համեմատականներ են անցկացրել Հայաստանի և Ուկրաինայի «հեղափոխությունների» միջև, Հայաստանը «ՌԴ համար բեռ» համարելով, և կոչ են արել երկրի իշխանություններին «արյան մեջ խեղդել»՝ բողոքները ճնշելու համար:

Խմբագրության մոտ հավաքված մարդիկ պահանջում էին, որ դուրս գան Լեոնտևն ու Յուրևը: Այդ ժամանակ խմբագրության շենքում ընթանում էր «Գլավտեմա» հաղորդման հերթական թողարկումը: Հավաքվածների մոտ դուրս եկավ ռադիոյի գլխավոր խմբագրի տեղակալ Կոնստանտին Պրիդիբայլոն: Հայ համայնքի ներկայացուցիչները, որոշ ժամանակ մնալով շենքի մոտ, այնուհետև հեռացել են: Նրանք խմբագրությանն են փոխանցել գրություն՝ կրկին ներողություն պահանջելով:

«Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի եթերում հնչած արտահայտությունների կապակցությամբ հայտարարություն էր տարածել Ռուսաստանի Հայերի միությունը՝ վրդովմունքն արտահայտելով և նշելով, որ հաղորդավարներն անցել են լրագրողական և մարդկային էթիկայի բոլոր սահմանները: Change.org կայքում ստորագրահավաք է սկսվել ՌԴ քննչական կոմիտեին ուղղված դիմումի տակ, որի մասնակիցները խնդրում են պատասխանատվության ենթարկել «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի հաղորդավարներին՝ թշնամանք և ատելություն սերմանելու համար:

Ընթերցեք նաև.«Կոմսոմոլսկայա պրավդան» ներողություն է խնդրել հայերից

Պեսկով. Լեոնտևի խոսքերը ոչ մի կապ չունեն Մոսկվայի պաշտոնական դիրքորոշման հետ

Լուսանկարներրը Երևանում բողոքի ակցիաներից
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---