Զոհրաբյան. Կառավարության ծրագրում ասված է՝ ինչպես քանդել կոռուպցիան, վերացնել մենաշնորհը

Զոհրաբյան. Կառավարության ծրագրում ասված է՝ ինչպես քանդել կոռուպցիան, վերացնել մենաշնորհը

PanARMENIAN.Net - Կառավարության ծրագրում հստակ ձևակերպված է՝ ինչպես քանդել երկրում կոռուպցիան, վերացնել մենաշնորհն ու հավասար պայմաններ ստեղծելով՝ գնալ արտահերթ ընտրությունների։ Այդ մասին ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարել է «Ծառուկյան» խմբակցության պատագմավոր Նաիրա Զոհրաբյանն՝ արձագանքելով հանրապետականների քննադատություններին։

Կառավարության քննարկման ժամանակ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասել է, որ ներկայացված փաստաթղթում առկա են նպատակներ, երազանքներ, ցանկություններ, բայց ոչ քաղաքական ծանրակշիռ ծրագիր: Սա նպատակների և երազանքների հուշագիր է, որտեղ չկա նպատակների իրագործման գործիքակազմ, կոնկրետ քայլերի հաջորդականություն, չկան ժամկետներ և ակնկալվող արդյունքների ցուցանիշներ, ըստ այդմ նաև քաղաքական պատասխանատվություն:

«Որոշեցի թերթել վերջին տարիներին Հանրապետական բոլոր կառավարությունների այդպես էլ իրականություն չդարձած խոստումներն ու թվերը», - նշել է նա։

Զոհրաբյանը նշել է, որ իր կարծիքով ամենամեծ բլեֆը 2017-ի համար ՀՀԿ-ական վարչապետի խոստումն էր՝ 850 մլն դոլարի ներդրում բերելու մասին, որիից հետո բյուջեի ծախսային մասը ներկայացվեց որպես ներդրում. «Սա համաշխարհային տնտեսագիտության մեջ աննախադեպ ֆոկուս էր բլեֆագիտութան ժանրից։ Հիշենք հաջորդ խոստումը, որը բարեհաջող հարստացրեց հայկական քաղաքական լեգենդաբանության ժանրը՝ Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը։ Այս հայտարարությունից անցել է 8 տարի, սակայն երկաթգիծն այդպես էլ մնաց բլեֆ, ավելին՝ ՀՀԿ-ական հերթական վարչապետն իր օրակարգում մի գեղեցիկ օր ներառեց և լուծարեց «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ-ն», - նշել է նա։

Զոհրաբյանը նաև անդրադարձել է Արմեն Աշոտյանի խոստմանը, որը ԿԳ նախարար եղած տարիներին հայտարարել էր, որ յուրաքանչյուր առաջին դասարանցու տրամադրվելու է համակարգիչ։

«Այստեղ նստած նախկին մի պաշտոնյա նույն այս ամբիոնից խոստանում էր բոլոր առաջին դասարանցիներին ապահովել համակարգչով, և դա արվում էր Բոնապարտին վայել վստահությամբ», - ասել է Զոհրաբյանը։

Հունիսի 7-ին ՀՀ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցը:ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել է, թե կառավարության գործունեության համար հայեցակարգային են լինելու իշխանությունը բացառապես ժողովրդի ազատ կամարտահայտության իրավունքի վրա ձևավորելը, հանրային միությունը, ՀՀ արտաքին և ներքին անվտագության ապահովումը, անվտանգության բարձրացումը, կոռուպցիայի մերժումը, քաղաքականության և բիզնեսի տարանջատումը, տնտեսական մրցակցության ապահովումը, մարդու իրավուքների պաշտպանությունը:

 Ուշագրավ
Փաշինյանի խոսքով անհրաժեշտ է պատասխանել հարցին՝ այսինքն մեր տարածքաշրջանը հավերժ պատերազմների տարածաշրջան է, թե ոչ
Երրորդ նախագահի գրասենյակից հայտարարել են նաև, թե Ալիևն «իրեն հատուկ ցինիզմով հիմա էլ նենգափոխել բանակցային գործընթացի պատմությունը»
Սարգսյանը որոշել է դիմել Սահմանադրական դատարան՝ դրա Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով
Անդրադարձ է լինելու նաև եռակողմ հայտարարության դրույթների կատարմանը