«Դեմ եմ»-ի անդամները կառավարության մոտ կբողոքեն պարտադիր կուտակայինի ներդրման դեմ11 հունիսի 2018 - 17:47 AMT PanARMENIAN.Net - «Դեմ եմ» նախաձեռնության անդամները, որոնք պայքարում են կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչի դեմ, որոշել են «Գնում ենք կառավարությանը հյուր» անվանումով միջոցոռում կազմակերպել: Այդ մասին ասվում է «Դեմ եմ» նախաձեռնության ֆեյսբուքյան էջում: Ավելի վաղ,ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված բոլոր վարձու աշխատողների համար։ «Մենք դեռ չենք ուզում փողոց փակել, չնայած ձևերը գիտենք»,-ասված է գրառման մեջ: Նշվում է նաև, որ կդիմեն այդ քայլին, եթե իրենց ձայնը լսելի չլինի: 2 պահանջ է ներկայացվում` 1 տարով հետաձգել կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչի կիրառումը և սկսել քննարկումներ հանրության հետ: Կառավարության արտահերթ նիստում քննարկվում է հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգում փոփոխություններ կատարելու նախագիծը, համաձայն որի կենսաթոշակային համակարգի մասնակիցն իր աշախատավարձից կուտակվող 10%-ից կվճարի 2,5%-ը՝ նախկին 5%-ի փոխարեն: Պետությունը կվճարի 7,5%-ը՝ նակին 5%-ի փոխարեն: Ավելի վաղ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն առաջարկել է վարձու աշխատողների համար մեկ տարով հետաձգել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին մասնակցությունը։ Հղումներ թեմայով. Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |