Ադրբեջան այցելած հայազգի բլոգերն «անվտանգ կետ է հասել» (վիդեո)

Ադրբեջան այցելած հայազգի բլոգերն «անվտանգ կետ է հասել»

PanARMENIAN.Net - Հայկական ծագումով Բելառուսի քաղաքացի, բլոգեր Վլադիսլավ Մոսեսովին, որն առավելապես հայտնի է որպես Վլադ Մագա, հաջողվել է խուսափել իր հասցեին հնչող սպառնալիքներից և մի անվտանգ տեղ հասնել: Այդ մասին բլոգերը հայտնել է իր տեսաուղերձում:

«Բարեկամներ, դեռ երեկ երեկոյան ես անվտանգ կետ եմ հասել: Այժմ կարողացա YouTube դուրս գալ և ուրախությամբ հայտնում եմ, որ ամեն ինչ լավ է: Հետապնդումները մնացին սահմանից այն կողմ: Ադրբեջանը լռում է և դա լավ է: Սպասեք նորությունների: Արդեն պատրաստում եմ թողարկումը, շնորհակալ եմ յուրաքանչյուրին!»,-ասել է նա:

Ավելի վաղ բլոգերը հայտարարել էր, որ Ադրբեջանն իր նկատմամբ հետախուզում է հայտարարել, և որ իր կյաքին վտանգ է սպառնում: Այս մասին բլոգերը հայտնել է իր կողմից հրապարակված տեսանյութում: «Ես արդեն լքել եմ Ադրբեջանը, ուր եմ ուղևորվում, չեմ կարող ասել անվտանգության նկատառումներից ելնելով: Խնդրում եմ բոլոր երկրներին, որոնք ինձ դաշնակից են համարում, ինչ-որ միջոցներ ձեռնարկել: Իմ կյանքին վտանգ է սպառնում: Իմ յուրաքանչյուր քայլին հետևում եմ», -ասել էր բլոգերն իր տեսաուղերձում:

Մինչդեռ ավելի վաղ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը հայտարարել էր, որ ՀՀ ԱԳՆ-ն կապի է մեջ է վիդեոբլոգերի հետ: «Մենք կապի մեջ ենք նրա հետ։ Այս պահին քայլեր են ձեռնարկվում գնահատելու այդ վտանգավորության աստիճանը, ինչպես նաև հնարավոր աջակցություն ցուցաբերելու», - ասել էր Տիգրան Բալայանը:

Բելառուսցի բլոգեր Վլադիսլավ Մոսեսովն այցելել էր Ադրբեջան: Նա պատմել էր, որ ագրեսիայի ու թշնամանքի է ականատես եղել Ադրբեջանում, որը չի տեսել որևէ այլ երկրում: Մասնավորապես Գյանջայում նա որոնել է հայերի լքած տները:

Նա կարողացել է գտնել իր ծնողների տունը, որոնք փախել են այնտեղից, երբ քաղաքում հայերի ջարդեր սկսվեցին, իսկ նրանց տունն ադրբեջանցիներն են զավթել: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել էր հայտնի ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որը 7 ամիս անցկացրել է Ադրբեջանի Բաքվում և որին հետո արտահանձնել են Իսրայելին:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---