ՀՀ ԱԳՆ-ն կապի մեջ է Ադրբեջան այցելած հայազգի բլոգերի հետ

ՀՀ ԱԳՆ-ն կապի մեջ է Ադրբեջան այցելած հայազգի բլոգերի հետ

PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարարությունը կապի է մեջ է վիդեոբլոգեր Վլադիսլավ Մոսեսովի հետ, որը տեսանյութ էր հրապարակել և հայտարարել, որ Ադրբեջան կատարած այցից հետո իր կյանքին վտանգ է սպառնում։ Այդ մասին հայտարարել է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

Ավելի վաղ Ադրբեջան այցելած հայկական արմատներով բելառուսցի բլոգեր Վլադիսլավ Մոսեսովը, որը հայտնի է որպես Վլադ Մագա, ահազանգում է, որ Ադրբեջանն իր նկատմամբ հետախուզում է հայտարարել, և որ իր կյաքին վտանգ է սպառնում: Այս մասին բլոգերը հայտնել է իր կողմից հրապարակված տեսանյութում:

«Մենք կապի մեջ ենք նրա հետ։ Այս պահին քայլեր են ձեռնարկվում գնահատելու այդ վտանգավորության աստիճանը, ինչպես նաև հնարավոր աջակցություն ցուցաբերելու», - ասել է Տիգրան Բալայանը, հայտնում է Aysor.am-ը։

Հաշվի առնելով, որ Վլադիսլավ Մոսեսովը Բելառուսի քաղաքացի է, Բալայանի խոսքով, Բելառուսի իշխանություններն իրենց քաղաքացուն պաշտպանելու և նրա անվտանգության համար պետք է որոշակի գործողություններ ձեռնարկեն։

Բելառուսցի բլոգեր Վլադիսլավ Մոսեսովն այցելել էր Ադրբեջան: Նա պատմել էր, որ ագրեսիայի ու թշնամանքի է ականատես եղել Ադրբեջանում, որը չի տեսել որևէ այլ երկրում: Մասնավորապես Գյանջայում նա որոնել է հայերի լքած տները: Նակարողացել է գտնել իր ծնողների տունը, որոնք փախել են այնտեղից, երբ քաղաքում հայերի ջարդեր սկսվեցին, իսկ նրանց տունն ադրբեջանցիներն են զավթել: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել էր հայտնի ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որը 7 ամիս անցկացրել է Ադրբեջանի Բաքվում և որին հետո արտահանձնել են Իսրայելին:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---