Ադրբեջանը հետախուզում է երկիր այցելած հայկական արմատներով բլոգերին (վիդեո)

Ադրբեջանը հետախուզում է երկիր այցելած հայկական արմատներով  բլոգերին

PanARMENIAN.Net - Ադրբեջան այցելած հայկական արմատներով բելառուսցի բլոգեր Վլադիսլավ Մոսեսովն ահազանգում է, որ Ադրբեջանն իր նկատմամբ հետախուզում է հայտարարել, և որ իր կյաքին վտանգ է սպառնում: Այս մասին բլոգերը հայտնել է իր կողմից հրապարակված տեսանյութում:

«Ադրբեջանն իմ նկատմամբ հետախուզում է հայտարարել: Ես արդեն լքել եմ երկիրը, իմ անվտանգությունից ելնելով՝ չեմ կարող ասել, թե ուր եմ գնում: Այն երկրներին, որոնք ինձ իրենց համախոհն են համարում, խնդրում եմ իրավիճակի հետ կապված քայլեր ձեռնարկել»,- նշել է Մոսեսովը:

Ավելի վաղ, բելառուսցի բլոգեր Վլադիսլավ Մոսեսովն այցելել էր Ադրբեջան: Նա պատմել էր, որ ագրեսիայի ու թշնամանքի է ականատես է եղել Ադրբեջանում, որը չի տեսել որևէ այլ երկրում:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---