Նոր թղթադրամները շրջանառության մեջ կդրվեն նոյեմբերի 22-ին (վիդեո)

Նոր թղթադրամները շրջանառության մեջ կդրվեն նոյեմբերի 22-ին

PanARMENIAN.Net - Հայկական նոր թղթադրամներն աստիճանաբար շրջանառության մեջ կդրվեն 2018 թվականի նոյեմբերի 22-ից, հայտնում է ՀՀ Կենտրոնական բանկը:

Հին թղթադրամները կշարունակեն մնալ շրջանառության մեջ:

2017 թվականի նոյեմբերին ՀՀ Կենտրոնական բանկը ներկայացրել է շրջանառության մեջ ներդրվելիք երրորդ սերնդի թղթադրամների էսքիզները։

Նոր 1000-դրամանոցը նվիրված է լինելու Պարույր Սևակին: 2000-դրամանոցը՝ շախմատիստ Տիգրան Պետրոսյանին: 5000-դրամանոցը՝ Վիլյամ Սարոյանին, 10,000-դրամանոցը՝ Կոմիտասին, 20,000-դրամանոցը՝ Հովհաննես Այվազովսկուն, 50,000-դրամանոցը՝ Գրիգոր Լուսավորչին: 100,000-դրամանոցներ այլևս չեն թողարկվի:

Ընթերցեք նաև՝ «Ինչպիսին են հայկական նոր թղթադրամների էսքիզները»:

«Նոր դրամների վերջնական տեսքն էապես կտարբերվի էսքիզներից»

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---