ԿԲ․ Նոր դրամների վերջնական տեսքն էապես կտարբերվի էսքիզներից23 նոյեմբերի 2017 - 18:23 AMT PanARMENIAN.Net - Կենտրոնական բանկը ստացել է նոր թղթադրամների 17 էսքիզային առաջարկ ու գնահատել դրանքգեղարվեստական ձևավորման, գաղափարական մոտեցման և տպագրության տեխնիկական չափորոշիչներին համապատասխանելու տեսանկյունից։ Այս մասին PanARMENIAN.Net ին հայտարարել է ԿԲ գլխավոր քարտուղար Դավիթ Նահապետյանը՝մեկնաբանելով շրջանառության մեջ դրվելիք նոր թղթադրամների էսքիզներն ու դրանց շուրջ ծագած աղմուկը։ «Առաջին հայացքից պատկերները, դետալները ակնհայտ են, սակայն էսքիզները, որոնք մենք հրապարակել ենք, դեռևս պետք է ենթարկվեն խորը մասնագիտական մշակման: Տպագրությունից հետո դրանց վերջնական տեսքը տարբեր է լինելու՝ ֆոնային լուծումներ են տրվելու, պատկերների չափերն ու երանգներն են փոխվելու, պաշտպանիչ հատկանիշներ են ավելանալու», - ասաց Դավիթ Նահապետյանը: Նահապետյանը 500 դրամ անվանական արժեքով կոլեկցիոն թղթադրամի էսքիզի օրինակով ցույց տվեց թղթադրամի տարբերությունը՝ տպագրությունից առաջ և հետո:
500-դրամանոցի էսքիզը՝ տպագրությունից առաջ
Տպագրված 500 դրամանոցի նմուշը Երրորդ սերնդի թղթադրամների էսքիզներն ընտրել է ԿԲ դրամագիտական արժեքների և դրամանիշների էսքիզների գնահատման գեղարվեստական կոմիտեն: Ընտրվել է լավագույն 3 առաջարկը, որոնք ԿԲ-ի մասնագետները մշակել են՝ վերջում ստանալով մեկ ընդհանուր շարք: Անդրադառնալով մրցույթից դուրս մնացած նախագծերին, որոնք այս օրերին շրջանառավում են սոցիալական ցանցերում՝ Նահապետյանը հայտնեց, որ առաջին հայացքից դրանք գեղարվեստականորեն կարող են ընդունելի լինել, սակայն միայն մասնագետը կարող է հասկանալ՝ տեխնիկապես հնարավո՞ր է տպագրել այդ էսքիզները, թե՝ ոչ: Նահապետյանի խոսքով՝ նոր թղթադրամների գաղափարական մոտեցման շուրջ ԿԲ-ն խորհրդակցել է Գրողների միության, Հայ Առաքելական եկեղեցու հետ: «ԿԲ-ն նպատակ չի ունեցել համեմատության մեջ դնել մեր մեծերին: Չեն փոփոխվում միայն այն երկրների թղթադրամները, որոնց վրա պատկերված են այդ երկրի թագավորները, արքաները, պետական գործիչները, ինչպես օրինակ՝ դոլարի վրա ԱՄՆ-ի նախագահների պատկերներն են, թուրքական լիրայի վրա Աթաթուրքի պատկերն է: Եթե խոսքն արվեստի, մշակույթի, գիտության երևելիների մասին է, ապա այդ թղթադրամները փոխվում են միջինում 10-12 տարին մեկ», - ասաց նա: Նոր թղթադրամները շրջանառության մեջ կդրվեն 2018 թվականից։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Լաքոտ. Եկեք լինենք ճշմարտության և արդարության կողմից Նա նշել է, որ Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է Աֆեյան․ Պետք է ավելին անենք, քան անցյալի ջարդերի ցավը սգալը՝ ժամանակն է քայլեր ձեռնարկել Քայլեր ձեռնարկելու կոչն ընդգծում է վայրագությունների նմանությունները, որոնք տեղի են ունեցել 109 տարի առաջ և կրկնվում են այսօր. Փայլան. Ապրում ենք այնպիսի Թուրքիայում, ինչպիսին կլիներ Գերմանիան, եթե այնտեղ լինեին Հիտլերի անունով փողոցներ ու դպրոցներ Նա նաև հարգանքի տուրք է մատուցել այն եզակի պաշտոնյաներին, որոնք չեն կատարել ցեղասպանության վերաբերյալ որոշումը Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը Նա կարևորել է Հայաստանի և հայ ժողովրդի՝ մասնավորապես Բելգիայի հայ համայնքի հետ բարեկամական հարաբերությունները |