Լուկաշենկո. Երևանը հրաժարվել է բելառուսական «Պոլոնեզներից»![]() 14 դեկտեմբերի 2018 - 16:38 AMT PanARMENIAN.Net - Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ առաջարկել է Երևանին գնել բելռուսական «Պոլոնեզ» համակարգերը, որոնք Մինսկը նաև Բաքվին է մատակարում, սակայն Հայաստանը հրաժարվել է: Նա հավելել է, որ հայերը հրաժարվեցին «Պոլոնեզներից»՝ պատճառաբանելով, որ ռուսական «Իսկանդերներ» ունեն: Մինսկն ու Բաքուն զարգացնում են համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում, ինչը խիստ քննադատության է արժանանում Երևանում, քանի որ ՀՀ-ն ու Բելառուսը ՀԱՊԿ անդամ են: «Ադրբեջանցիներն, այո, օտար չեն ինձ համար, բայց մենք հայերի հետ միշտ միասին ենք եղել, և պետք չէ մեղ հանդիմանել այն անի համար, որ մենք զենք ենք վաճառում Ադրբեջանին: Եվ ինչի՞ համար են քննադատում՝ հրթիռային համալիրի…Ուրեմն իմացեք՝ երբ «Պոլոնեզները» դրվեցին արտադրության, մենք փորձարկումների հրավիրեցինք և հայերին, և ադրբեջանցիներին, և ռուսներին»,-պատմել է Լուկաշենկոն, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Նա նաև հավելել է, որ Բելառուսն Ադրբեջանի համար զենքի առաքումների մասով 4-5-րդ տեղում է, այդ թվում հաշվի առած «Պոլոնեզները»: Ըստ Լուկաշենկոյի, առաջին տեղում Ռուսաստանն է: Սեպտեմբերի 28-ին հայտնի դարձավ, որ Բելառուսից Ադրբեջան է հասել համազարկային կրակի «Պոլոնեզ» ռեակտիվ համակարգերի նոր խմբաքանակը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: 10 տարվա գործակցության ընթացքում Մինսկը Բաքվին 500 մլն դոլարի զենք, ռազմական նշանակության տեխնիկա և սարքավորումներ է վաճառել:Բելառուսից Ադրբեջան առաքված ռազմատեխնիկայի ցանկում կա 150 միավոր Տ-72 տանկ, 12 միավոր «Պիոն» ինքնագնաց հրետանային կայանք, 120 Դ-30 հաուբից, 12 միավոր Սու-25 ինքնաթիռ, «Բուկ ՄԲ» զենիթահրթիռային համակարգերի 2 մարտկոց, «Ստիլետ» Տ38 ԶՀՀ 2 մարտկոց, 10 «Պոլոնեզ» հրթիռային համակարգ և այլն: Ընթերցեք նաև.Լուկաշենկո․ Պուտինի հետ ասացինք՝ «Սերժ, տուր 5 շրջանը», հրաժարվեց Լուկաշենկոն ներողություն է խնդրել Փաշինյանից, միաժամանակ քաղաքական որակել Խաչատուրովի գործը ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |