Լուկաշենկո․ Պուտինի հետ ասացինք՝ «Սերժ, տուր 5 շրջանը», հրաժարվեց

Լուկաշենկո․ Պուտինի հետ ասացինք՝ «Սերժ, տուր 5 շրջանը», հրաժարվեց

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնության ու Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկել են ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին Ադրբեջանին տալ ԼՂՀ «անվտանգության գոտին» կազմող 7 շրջանից 5-ը, սակայն վերջինս հրաժարվել է։

Բելառուսական Belta-ի հաղորդմամբ, այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահը։ Նա նշել է, որ հարցը քննարկվել է Երևանում ՀԱՊԿ գագաթնաժողովներից մեկի ընթացքում (հավանաբար՝ 2016-ի հոկտեմբերիյան ժողովը՝ խմբ․ )։ ՌԴ-ն ու Բելառուսը միասնական մոտեցմամբ էին հանդես եկել՝ պատրաստակամություն հայտնելով այնտեղ սեփական զորքերն ուղարկել։

«Ազնվորեն ասել եմ․ լսիր, ինչպես նրանք են ասում, օկուպացրել եք 7 շրջան։ Ես ու Պուտինը միասնական դիրքորոշում հայտնեցինք՝ Սերժ, տուր այդ 5 շրջանը։ Ո՞րն է պատճառը չվերադարձնել դրանք, չէ որ դատարկ են։ Նա էլ ասում է՝ որ վերադարձնեմ, նրանք ճանապարհը կկտրեն, կգրավեն Ղարաբաղը և այլն։ Եվ ես ու Պուտինը հստակ ասացինք, որ մեր զորքը կմտցնենք, որ դա թույլ չենք տա։ Ադրբեջանցիների ներկայությամբ ենք ասել (հավանաբար՝ նկատի ունի, որ փոխանցել են տեսակետն ադրբեջանցիներին նաև այլ առիթով՝ խմբ․ )։ Նա ասաց՝ ոչ, մենք դրան չենք գնա, մենք դա չենք ուզում», - պատմել է Լուկաշենկոն։

Բելառուսի նախագահը նշել է, որ զարմացած էր։

«Ինչու՞ չեն ուզում։ Դատարկ է այդ 5 շրջանը։ Դա առաջին քայլն էր։ Այդ դեպքում ՀՀ-ն էլ, Ադրբեջանն էլ և ՀԱՊԿ-ում, և ԵԱՏՄ-ում կլինեին։ Դա պայմանն էր, որով Ադրբեջանը կմտներ այդ կազմակերպություններ։ Ինչու՞ հրաժարվեցիք։ Լավ՝ Բելառուսը։ Ռուսաստան է երաշխավոր կանգնել, որ երբեք չի լինի պատերազմ, եթե ազատեք այն շրջանները, որոնք, դուք ընդունում եք, որ ադրբեջանական են։ Ղարաբաղի մասին չէր խոսքը», - ասել է նա։

Նա նաև պատմել է, որ կոնտակտներ է ունեցել Իլհամ Ալիևի ու Սերժ Սարգսյանի հետ ՀՀ տարածքով ադրբեջանական գազամուղ անցկացնելու հարցով։

«Խողովակ էին քաշում, կարծեմ, գազ էր, ու այն գնաց՝ ՀՀ-ն շրջանցելով։ «Ասում է՝ պետք է լուծել այդ խնդիրը (հավանաբար՝ Ալիևի խոսքերը նկատի ունենալով – խմբ․) , ես այդ խողովակը կանեմ, կօգնեմ վերականգնել Հայաստանը։ Փող այն ժամանակ անհաշվելի քանակով ունեին։ Ես գնացի Սերժ Ազատիչի մոտ ու փոխանցեցի առաջարկը։ Էլի հրաժավրեցին», - նշել է Լուկաշենկոն։

Ընթերցեք նաև՝Լուկաշենկո. Երևանը հրաժարվել է բելառուսական «Պոլոնեզներից»

Լուկաշենկոն ներողություն է խնդրել Փաշինյանից, միաժամանակ քաղաքական որակել Խաչատուրովի գործը։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---