«Մեկը երկու դարձնենք»․ ՀՀ գործատուներին առաջարկվում է կրկնապատել աշխատողների վճարած 1000 դրամները21 հոկտեմբերի 2020 - 23:16 AMT PanARMENIAN.Net - Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը սկսել է նոր՝ «Մեկը երկու դարձնենք» նախաձեռնությունը, որի շրջանակում ՀՀ-ում գործող յուրաքանչյուր գործատու կամ տնտեսվարող հնարավորություն է ստանում իր աշխատակիցների կողմից ամեն ամիս վճարվող 1000 դրամները կրկնապատկել՝ այսինքն՝ իր կողմից ևս 1000 դրամ ավելացնել, հայտնել է հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը։ «Թվերով ասած՝ 2019-ին մենք 1000 դրամներով ստացել ենք 7․5 մլրդ դրամ, 2020-ից հետո, եթե այս նախաձեռնությանը բոլորը միանան, ապա կկարողանանք հասնել 15 մլրդ դրամի»,- ասել է նա՝ հավելելով, որ գումարի հավաքագրման նպատակը զինծառայողների ընտանիքներին ապահովության երաշխիքներ տալն է։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Հումանիտար նպատակներով նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով): Ընթերցեք նաև․ 50Plus նոր նախագիծն ու հեռուստամարաթոնը՝ Արցախին ու ՀՀ-ին հումանիտար աջակցության համար Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն կստեղծվի ՊՈԱԿ-ն ունենալու է նաև տարածքային ստորաբաժանումներ ՀՀ մարզերում, ընդհանուրը՝ 90 հաստիքային միավոր |