Ընդդիմությունը Փաշինյանին հրաժարականի համար մինչև դեկտեմբերի 8-ը ժամանակ է տվել

Ընդդիմությունը Փաշինյանին  հրաժարականի համար մինչև դեկտեմբերի 8-ը ժամանակ է տվել

PanARMENIAN.Net - Ընդդիմադիր 17 կուսակցության գործիչները մինչև դեկտեմբերի 8-ը՝ ժամը 12:00-ն, ժամանակ են տվել, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա և հեռանա, հակառակ դեպքում ամբողջ երկրով անհնազանդության ակցիաներ են սկսելու, հայտարարել է Հայ Հեղափոխական դաշնակցությունից Իշխան Սաղաթելյանը, փոխանցում է Ա1+-ը։

Նա հայտարարել է, թե սրանք վերջին ժամերն են, որ Փաշինյանը բնակվում է կառավարական ամառանոցում, իսկ ընդդիմադիրները միայն մի պահանջ ունեն՝ նրա հրաժարականը։

«Մենք 2 հարց կարող ենք քննարկել․ Նիկոլի հեռացման օրը և ժամը և երկրորդ, խոստանանք, որ ժողովուրդն իր հետ ֆիզիկական հաշվեհարդար չի տեսնելու»,- հայտարարել է Սաղաթելյանը։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

Ընթերցեք նաև․ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմության ցույցը՝ Ազատության հրապարակում (Ուղիղ)

Մանուկյանը՝ Փաշինյանի հրաժարականի մասին․ Եթե շարժումը չհաղթեց, գազազած ժողովուրդը նրան կհոշոտի

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---