Մանուկյանը՝ Փաշինյանի հրաժարականի մասին․ Եթե շարժումը չհաղթեց, գազազած ժողովուրդը նրան կհոշոտի

Մանուկյանը՝ Փաշինյանի հրաժարականի մասին․ Եթե  շարժումը չհաղթեց, գազազած ժողովուրդը նրան կհոշոտի

PanARMENIAN.Net - Արցախի հարցի համար արված ամեն ինչ գրեթե կորած է, սակայն վտանգված է նաև Հայաստանը, երկրի գոյությունը, 1988 թվականին դրված բոլոր խնդիրները կրկին ժողովրդի առջև են, հայտարարել է ընդդիմության միասնական թեկնածու, նախկին վարչապետ, պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանը։

«Որքան շուտ Կառավարությանը հեռացնենք, այնքան արագ կգնանք այն ճանապարհով, որով 1988-ին գնացինք ու հասանք հաղթանակների։ Փաշինյանը պիտի հասկանա, որ ինչքան շուտ հրաժարական տա, այնքան լավ․ եթե շարժումը չհաղթեց, գազազած ժողովուրդը նրան կհոշոտի»,- ասել է նա։

Մանուկյանն Ազատության հրապարակում մասնակցել է ընդդիմության հանրահավաքից: PanARMENIAN.Net ն առանձնացրել է նրա ելույթի ուշագրավ մտքերը։

- Հայաստանը կարող էր կանխել պատերազմը, կարող էր հաղթել պատերազմի ժամանակ կամ այն ավարտել ավելի վաղ ու փոքր կոորուստներով, սակայն դա տեղի չի ունեցել։

- Ընդդիմադիրների շարժումն այն ճանապարհն է, որը հնարավորություն է տալիս քաղաքակիրթ ձևով փոխել ՀՀ-ում իրավիճակը, եթե այն ձախողվեց՝ ավելի վատ է լինելու։

Ընդդիմության միասնական թեկնածուն ներկայացրել է նաև Հայաստանի ժամանակավոր կառավարության խնդիրները։

- Մենք երբեքչենք հաշտվի այդ փաստաթղթի հետ, սակայն չենք կարող հրաժարվել դրանից. դա կնշանակի պատերազմ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, խռովություն ռուսական զորքերից։ Այդ պայմանագիրը բավականին փնթի է ու բացթողումներով։ Նոր կառավարությունը պիտի կարողանա յուրաքանչյուր անորոշություն հօգուտ Հայաստանի վերափոխել։

- ՀՀ-ին անհրաժեշտ է բանակի վերականգնում ու ՌԴ-ի հետ հատուկ հարաբերություններ են պետք, որովհետև եթե նրանց հետ կապված չենք՝ մնում է Թուրքիան։ Եթե ստեղծվում է դաշինք ընդդեմ Թուրքիայի, մենք այնտեղ ենք։

- Պետք Է նորից մտնենք բանակցային պրոցեսի մեջ՝ Մինսկի խմբի ձևաչափով, անհետ կորածների, գերիների, վիրավորների, զոհվածների, փախստականների հարցով է պետք զբաղվել։

- Հայաստանում աշխատում են արտաքին ազդեղություն ունեցող ուժեր, դրանք դիտավորյալ ժողովրդին են պառակտում։ Պետք է մաքրել այդ դաշտը։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---