Հայաստանում շարունակվում են ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ուղղությամբ աշխատանքները

Հայաստանում շարունակվում են ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ուղղությամբ աշխատանքները

PanARMENIAN.Net - Մայիսի 23-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստան-Եվրոպական Միություն ասոցացման համաձայնագրի բանակցություններին եվրոպական կողմի գլխավոր բանակցող Գունար Վիգանդի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան էր ժամանել բանակցությունների 5-րդ լիագումար նիստին մասնակցելու նպատակով:

Զրուցակիցներն անդրադարձան Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերին` գոհունակությամբ նշելով քաղաքական երկխոսության բարձր մակարդակը եւ համագործակցության խորացող բնույթը:

Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների ենթատեքստում կողմերը գոհունակությամբ արձանագրեցին, որ 2010թ. հուլիսին բանակցությունների մեկնարկից ի վեր լավ առաջընթաց է գրանցվել: Առ այսօր ասոցացման համաձայնագրի բանակցությունների շրջանակներում տնտեսական, ոլորտային եւ ֆինանսական համագործակցության խմբում բանակցվել եւ ժամանակավորապես փակվել են ապագա համաձայնագրի 18 գլուխ:

Էդվարդ Նալբանդյանն ու Գունար Վիգանդը հանգամանալից քննարկեցին համագործակցության տարբեր ձեւաչափերով կատարվող աշխատանքները եւ ուրվագծեցին ձեռնարկվելիք քայլերը, մտքեր փոխանակեցին Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման, ազատ եւ համապարփակ առեւտրի գոտու ստեղծման գործընթացների շուրջ:

Նույն օրը ԱԳՆ-ում մեկնարկեց Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների հինգերորդ լիագումար նիստը, որը բացեց նախարար Նալբանդյանը:

Այնուհետեւ տեղի ունեցավ աշխատանքային նիստը, որն հայկական կողմից վարում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, գլխավոր բանակցող Կարինե Ղազինյանը:

5  23.05.11 - Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններ
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---