Սոցիոլոգ. Ընտրողների մասնակցությունն ԱԺ ընտրություններին կկազմի 55-56 տոկոս

Սոցիոլոգ.  Ընտրողների մասնակցությունն ԱԺ ընտրություններին  կկազմի 55-56 տոկոս

PanARMENIAN.Net - «Հայաստանում միշտ էլ ԱԺ ընտրություններին մասնակցությունն ավելի պասիվ է լինում, այս տարի էլ մեծ ակտիվություն չի լինի՝ 55-56%: Բայց ակտիվություն, այնուամենայնիվ, նկատվում է հատկապես երիտասարդություն շրջանակներում» - այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով 2012-ի ԱԺ ընտրությունների մասին, նշեց Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գևորգ Պողոսյանը:

Ըստ նրա` հայ ընտրողն ավելի պահանջկոտ ու քննադատ է դարձել, և կուսակցություններին դժվար կլինի ձայներ հավաքել: Այս երևույթը սոցիոլոգը կապում է արաբական հեղափողությունների, ռուսաստանյան ընտրությունների և Եվրոպայում տեղի ունեցող քաղաքացիական շարժումների հետ:

Խոսելով գործոնների մասին, որոնք պայմանավորում են ընտրությունները, Գևորգ Պողոսյանը նշեց, որ մեր ընտրողները հիմնականում անձնավորված են ընտրություն կատարում և առանձնապես ծանոթ չեն լինում կուսակցության ծրագրերին: «Ընտրողը և՛ ՀՀԿ-ին, և՛ ԲՀԿ-ին ընկալում է որպես իշխանական կուսակցություն: ԲՀԿ-ն իշխանություն մեջ նոր երանգ է տալիս: Ովքեր իրենց ձայնը կտան ԲՀԿ-ին, սպասում են, որ վերջինս ինչ-որ նոր բան կբերի իշխանության մեջ» , - ասաց բանախոսը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---