Համահայկական ցանցի մասին
PanARMENIAN.Net-ն առաջին հայկական ինտերնետային լրատվական և վերլուծական գործակալությունն է, որն աշխարհի ամենահիշատակվող հայկական լրատվամիջոցներից մեկն է: Գործակալության ամբողջական լրահոսը տպագրվում է PanARMENIAN.Net կայքում` 3 լեզվով:
PanARMENIAN.Net-ը հրապարակում է լրահոս, վերլուծական նյութեր, տեսություններ, հարցազրույցներ, ֆոտոշարքեր և թեմատիկ այլ տեղեկատվություն:
PAN Photo գործակալությունը, որը հիմնադրվել է 2009 թ. սկզբին, Հայաստանի առաջատար լրատվական և ստեղծագործական ֆոտոգործակալություններից է` իրադարձությունների լուսաբանմամբ, էֆեկտիվությամբ, փորձառությամբ, տեխնիկական զինվածությամբ և ճանաչվածությամբ:
PanARMENIAN.Net-ը և PAN Photo-ն «ՊԱՆ Մեդիա» ՍՊԸ-ի նախագծերն են:
Ընդհանուր տեղեկություններ
2000 թ. ապրիլի 2-ին գործարկված PanARMENIAN Network նախագծի գործունեության հիմնական ուղղություններն են` միասնական համահայկական տեղեկատվական դաշտի կայացումը և Հայաստանի պատշաճ կերպով ներկայացումը միջազգային հանրությանը: Իր նպատակներն ընկերությունն իրագործում է տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների միջոցով:.
2010 թ. ապրիլի 2-ին գործարկված PanARMENIAN.Net-ի նոր հարթակը կարող է միաժամանակ ընդունել տասնյակ հազարավոր այցելուների, ապահովում է տեղեկատվության առավել անվտանգություն և ունի առավել օպտիմալ ինտերֆեյս:
Վեբ տեխնոլոգիաների վերջին զարգացումներին համապատասխան ստեղծված PanARMENIAN.Net-ը տրամադրում է նոր գովազդային հնարավորություններ և ավելի օպտիմիզացված է փնտրտուքային համակարգերի համար և ինտեգրված սոցիալական մեդիա կայքերին:
PanARMENIAN.Net-ը մշտապես զարգանում և կատարելագործվում է, ինչը մշտական այցելուները նկատում են նոր ֆունկցիոնալության, թարմացումների և հավելումների տեսքով:
Գտեք մեզ Facebook-ում, Twitter-ում: |