Ուշադրության կենտրոնում
Ալիև․ Բաքվին ու Երևանին միջնորդներ պետք չեն՝ սկսվել է սահմանազատումը, անգամ սահմանագծում է արվում

Ալիև․ Բաքվին ու Երևանին միջնորդներ պետք չեն՝ սկսվել է սահմանազատումը, անգամ սահմանագծում է արվում

15:38 AMT  11:38 GMT
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքվին ու Երևանին հարաբերությունների կարգավորման գործընթացում միջնորդներ պետք չեն։ «Սկսվել է սահմանների սահմանազատումը, նույնիսկ սահմանագծման աշխատանքներ են տարվում․․․ Մեր երկրներին հաջողվել է հասնել դրան առանց որևէ միջնորդի։ Դա մեկ անգամ ևս վկայում է, որ մեզ միջնորդներ պետք չեն։ Հատկապես այնպիսի միջնորդներ, որոնք իրենց նպատակներն են հետապնդում, ոչ թե օգնել են ուզում, այլ միջամտել մեր տարածաշրջանի գործերին սեփական քաղաքական և տնտեսական շահերի համար։ Նրանք միայն ուզում են կրակին յուղ լցնել»,–ասել է Ալիևը Բաքվում ընթացող միջազգային համաժողովում, գրում է ՏԱՍՍ–ը։ Ալիևը նաև հայտարարել է, թե Ադրբեջանը «թույլ չի տա, որ Հարավային Կովկասում հերթական հակամարտությունը բռնկվի»։ «30 ամյա հակամարտությունից հետո Ադրբեջանն ու Հայաստանը հստակ հասկանում են, որ խաղաղություն են ուզում Հարավային Կովկասում, որին կարելի է հասնել միայն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններիւ կարգավորման ճանապարհով»,–ասել է նա։ Ապրիլի 19–ի երեկոյան հայտարարվեց, որ Հայաստանը համաձայնել է վերադարձնել Տավուշի հատվածում Ադրբեջանի պահանջած գյուղերը՝ դրա դիմաց չստանալով Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքները, որոնք այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ են։ Իսկ Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածը այս փուլում չի սահմանազատվի, այսինքն՝ կմնա հայկական վերահսկողության տակ։ Բաքվի և Երևանի համատեղ հայտարարությունից չորս օր անց Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղադրվեց առաջին սահմանային սյունը։ Ապրիլի 29–ի դրությամբ տեղադրվել է արդեն 35 սյուն, դա աշխատանքի կեսից ավելին է կազմում։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավար․ Ադրբեջանի համար դեպի ԵԽԽՎ հետ ճանապարհ չկա
ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավար․ Ադրբեջանի համար դեպի ԵԽԽՎ հետ ճանապարհ չկա Նա քննադատել է ադրբեջանցի իրավապաշտպան Անար Մամեդլիի ձերբակալությունը Բաքվում
ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը
ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 30 ամիս է
---