ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավար․ Ադրբեջանի համար դեպի ԵԽԽՎ հետ ճանապարհ չկա30 ապրիլի 2024 - 15:23 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Գերմանիայի պատվիրակության ղեկավար Ֆրանկ Շվաբեն, անդրադառնալով մարդու իրավունքների իրավիճակին Ադրբեջանում, հայտարարել է, որ Ադրբեջանի համար դեպի ԵԽԽՎ հետ ճանապարհ չկա։ Այդ մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։ Նա քննադատել է ադրբեջանցի իրավապաշտպան Անար Մամեդլիի ձերբակալությունը Բաքվում։ «Հանցավոր խմբավորումը, որը գործում է Ադրբեջանի ոչ լեգիտիմ նախագահ Իլհամ Ալիևի շուրջը, համարձակվել է բանտարկել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների ոլորտում Վացլավ Հավելի մրցանակի դափնեկիր Անար Մամեդլիին։ Ադրբեջանի համար դեպի ԵԽԽՎ հետ ճանապարհ չկա՝ ոչ հիմա, ոչ էլ հունվարին»,- ասվում է գրառման մեջ։ ԱՄՆ–ում ևս խորը մտահոգություն էին հայտնել ադրբեջանցի հայտնի իրավապաշտպան Անար Մամեդլիի ձերբակալության կապակցությամբ։ Նրան ձերբակալել են ապրիլի 29–ին։ Պատճառների մասին մանրամասներ հայտնի չեն։ 2013–ին Մամեդլին ազատազրկման էր դատապարտվել տնտեսական հանցագործողությունների մեղադրանքով, որոշ ժամանակ անց ազատ է արձակվել։ Նա հայտնի որպես Ալիևի ռեժիմի քննադատ։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ Ակբա բանկը 50 մլն եվրո կուղղի ՀՀ-ում ՓՄՁ-ների զարգացմանը ՎԶԵԲ-ն առաջին անգամ Հայաստանում կկիսի ֆինանսական կառույցի կողմից տրամադրված վարկերի վերադարձելիության ռիսկը |