1 Քնեսեթը քննարկում է Հայոց ցեղասպանությունը, Թուրքիան ինչպես միշտ սպառնում էՀայոց ցեղասպանության ճանաչման կողմնակիցները Քնեսեթում բավական պատգամավորներ ունեն, ովքեր իրենց հնարավորությունների սահմաններում բարձրացնում են այդ հարցը 27 դեկտեմբերի 2011 Ամենայն հավանականությամբ Թուրքիային որոշել են վերջնականապես ճնշել Էրդողանի կառավարության անչափելի հավականությունների համար, և դա արվում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և նրա հերքումը քրեականացնելու ճանապարհով: Ֆրանսիայի ետևից Իսրայելի Քնեսեթում կայացավ կրթության, մշակույթի և սպորտի հարցերով հանձնաժողովի բաց նիստը Օսմանյան կայսրություներում 1915-1923թթ. զանգվածային կոտորածները Ցեղասպանություն ճանաչելու և ապրիլի 24-ը Հիշատակի օր հայտարարելու համար: Կարիք չկա բացատրել, որ հրեաների համար Հոլոքոսթից բացի ցանկացած այլ ցեղասպանության մասին հիշատակումն անընդունելի է: Նրանց դրանում մեղադրելու կարիք նույնպես չկա՝ յուրաքանչյուր ժողովուրդ ունի տառապանքների միջով անցած իր պատմությունը: Սակայն ժամանակները փոխվում են և այն, ինչ անհնար էր երեկ, հնարավոր է դառնում այսօր և վաղը: 1 |