Հունաստանում վառվել է Օլիմպիադայի կրակը

Հունաստանում վառվել է Օլիմպիադայի կրակը

PanARMENIAN.Net - Հունաստանում վառվել է 2024 թվականի ամռանը Փարիզում անցկացվելիք Օլիմպիական խաղերի կրակը։ Արարողությանը ներկա են եղել Հունաստանի նախագահ Կատերինա Սակելարոպուլուն, Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար Թոմաս Բախը, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն և այլ պաշտոնյաներ։

Գերագույն քրմուհու դերում անտիկ հանդերձանքով հանդես է եկել դերասանուհի Մերի Մինան։ Եղանակային պայմանների պատճառով նրան չհաջողվեց օլիմպիական կրակը վառել արևի ճառագայթներից՝ պարաբոլիկ հայելու օգնությամբ, այդ պատճառով ջահը վառվեց արարողության գլխավոր փորձի ժամանակ վառված կրակից, գրում է ՏԱՍՍ–ը։

Դրան հաջորդել է թատերականացված բեմադրությունը անտիկ ժամանակների մարզադաշտում, որտեղ ժամանակին Օլիմպիական խաղերի բազում մրցումներ են անցել։

Օլիմպիական կրակը նախ անցնելու է Հունաստանի տարածքով, իսկ մայիսի 8-ին կհասնի Մարսել։

Photo. dpa / Global Look Press
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---