Easy ֆուտբոլ՝ մեծ էկրանինԴարձիր «12-րդ խաղացող» Անգլիական այգում, երկրպագիր մերոնց մաքուր օդին Գալիք տարվա՝ 2022-ի Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանը մրցում է Հյուսիսային Մակեդոնիայի, Գերմանիայի և Լիխտենշտեյնի հետ։ 4 սեպտեմբերի 2021 PanARMENIAN.Net - Հս. Մակեդոնիայի հետ խաղն արդեն ավարտվել է ոչ-ոքի (0:0), և մեր տղաներին սպասվում է ամենակարևոր խաղը՝ Հայաստանի ու Գերմանիայի հավաքականների միջև աշխարհի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարի J խմբի 5-րդ տուրի հանդիպումը: Այժմ մեր հավաքականը 10 միավորով J խմբի առաջատարն է, իսկ Գերմանիան ունի 9 միավոր: Խաղը որոշիչ ու թեժ է լինելու, և, բնականաբար, ոչ պակաս կարևոր է որոշել՝ որտեղ դիտել այդ վճռորոշ հանդիպումը:
Easy Pay ընկերությունը «Կյանքդ մի բարդացրու» արշավի շրջանակում առաջարկում է իսկապես հեշտ ու հաճելի տարբերակ՝ դիտել մերոնց խաղը մեծ էկրանին, մայրաքաղաքի կենտրոնում, մաքուր օդին, համեղ սննդի և ըմպելիքների հասանելիությամբ` ընկերների հետ, դառնալով «12-րդ խաղացող» ու զգալով խաղի դրայվը, և այդ ամենը` բոլորովին անվճար: Որտե՞ղ: Անգլիական այգում, ուր Easy Pay-ը ստեղծել է բոլոր հարմարությունները՝ բացելով Easy Fan Zone: Մեծ էկրանը հնարավորություն կտա բաց չթողնել խաղերի ոչ մի կարևոր դրվագ, մաքուր օդը թույլ կտա չմտածել վարակվելու ռիսկերի մասին, իսկ տարածքում գտնվող արագ սննդի կետում կարելի է համովություններ գնել՝ վճարելով EasyPay տերմինալներով և easywallet հավելվածով. դրա համար պարզապես անհրաժեշտ է լիցքավորել հեռախոսն ու օնլայն դրամապանակը, քանի որ easywallet-ով վճարողների համար ամեն բան ավելի մատչելի է լինելու։
Ասում են՝ «12-րդ խաղացողի» գործոնը կարևոր է խաղի հաջողության համար, քանի որ ֆուտբոլիստները զգում են իրենց սատարող երկրպագուների փոխանցած դրական լիցքերն ու աջակցությունը՝ անգամ էկրանից այն կողմ: Սեպտեմբերի 2-ին՝ Հս. Մակեդոնիայի հետ խաղի ժամանակ, Անգլիական այգում հավաքվել էր 1000-ից ավելի երկրպագու: Առաջիկա խաղերին անհրաժեշտ է ավելի շատ երկրպագու, որպեսզի մերոնց ուղղվող դրական էներգիայի հոսքն ավելի միասնական և ուժեղ լինի:
Այսպիսով՝ հավաքվում ենք Անգլիական այգում՝ Easy Fan Zone-ում, սեպտեմբերի 5-ին` ժամը 22։45-ից՝ Գերմանիա - Հայաստան խաղը դիտելու, և սեպտեմբերի 8-ին` ժամը 20:00-ից՝ Հայաստան - Լիխտենշտեյն հանդիպման մի մասը դառնալու: Իսկ մերոնց մաղթում ենք easy խաղ՝ թեթև ոտքերով: Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net Ամենաընթերցվողը բաժնում Մասնագետը՝ առողջ ապրելակերպի մասին Ինչու են կանայք ընտրում ֆիթնես և բոդիբիլդինգ Լավագույն app-երը՝ առավել զգուշավորների այլընտրանք Ինչպես են մարզասրահները և մարզվողները «ֆորմի մեջ» մնում Բաժնի այլ նյութերը Ուղին անվանում է առաջնամագլցողը Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու Բրազիլական ջիու-ջիցուն Հայաստանում Գետնի վրա մենամարտել իմացողն առավելություն ունի 2016-ի 10 կարևորագույն սպորտային իրադարձությունը Օլիմպիական մեդալներն ու կամքի հաղթանակները | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |