12

ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԸ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ ԵՆ ՋՈՐՋ ԲՈՒՇԻ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ ԻՐԱՆԻ, ԻՐԱՔԻ ԵՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱՅԻ ՀԱՍՑԵԻՆ

1 փետրվարի 2002 - 22:37 AMT  16:13 GMT
«Մենք ի նկատի ունեցանք ԱՄՆ-ի դիրքորոշումը, սակայն ԵՄ զարգացման իր ուղին ունի»,- նշել է իսպանական արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՎԱՐԵԼ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

1 փետրվարի 2002 - 22:37 AMT  16:13 GMT
Ռուսաստանի մայրաքաղաքում նա բանակցել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ Ռուսաստանի Անվտանգության Խորհրդի քարտուղար Վլադիմիր Ռուշայլոյի, արտաքին գործերի նախարար Իգոր Իվանովի, նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսանդր Վոլոշինի հետ:

ՀԱՅ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՄՇԱԿԵԼ ԵՆ ՆՈՐ ՍԵՐՆԴԻ ԼՈՒՍԱՎՈՐՈՂ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ՈՐՈՆՔ ՀԻՆԳ ԱՆԳԱՄ ԱՎԵԼԻ ՇԱՀԱՎԵՏ ԵՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՆՄԱՆՕՐԻՆԱԿ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՑ

1 փետրվարի 2002 - 22:36 AMT  16:13 GMT
Տեխնոլոգիան չափազանց պարզ է, ինչը եւ կապահովի հոսքային արտադրության դեպքում դրանց ցածր ինքնարժեքը: Ընդ որում դրանք սպառում են ավելի քիչ էլեկտրաէներգիա, քան գոյություն ունեցողները:

ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ՆԱԽԱԳԱՀ ՀԵՅԴԱՐ ԱԿԻԵՎԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԿԵՏԸ ՄԻՆՉԵՎ ՅՈԹ ՏԱՐԻ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՐՑԸ

1 փետրվարի 2002 - 22:34 AMT  16:13 GMT
պատգամավոր Անար Ախունզադեն, հիմնավորելով նախագահի լիազորությունների ժամկետի երկարացման կարեւորությունը, առաջարկել է մեկ տարով կրճատել պատգամավորների լիազորությունների ժամկետը ի օգուտ պետության ղեկավարի:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊՈՂՈՍ ԵՐԿՐՈՐԴԸ ԿԱՅՑԵԼԻ ԲԱՔՈՒ

1 փետրվարի 2002 - 22:33 AMT  16:13 GMT
Բաքվի ԶԼՄ-ները հաղորդում են, որ Հովհաննես Պողոս Երկրորդը կայցելի շեհիդների ծառուղի` ղարաբաղյան պատերազմի զոհերի հուշահամալիր: Նշենք, որ շեհիդների ծառուղիյում են թաղված նաեւ խորհրդային զորքերի կողմից գնդակահարված ջարդարարները, որոնք 1990 թվականի հունվարին կազմակերպել էին Բաքվի հայերի ջարդը: Գիտե՞ն, արդյոք, այդ մասին Վատիկանում:

ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԳՏՆՈՒՄ Է, ՈՐ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՊԵՏՔ Է ԸՆԹԱՆԱ ԲԱՑԱՌԱՊԵՍ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

1 փետրվարի 2002 - 22:31 AMT  16:13 GMT
Այդ մասին այսօր հայտարարել է Հայաստանում Եվրոպայի Խորհրդի ներկայացուցիչ Նատալյա Վուտովան:

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԱՆՑԿԱՑՆԵԼ ԲԱՔՎՈՒՄ ՄԻՆՍԿԻ ԿՈՆՖԵՐԱՆՍԻ ԱՆԴԱՄ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՆԻՍՏ

1 փետրվարի 2002 - 22:29 AMT  16:13 GMT
Ադրբեջանի առաջնորդները ենթադրում են, որ Կոնֆերանսի տասնմեկ անդմ-պետությունների արտաքին գործերի նախարարների գագաթաժողովում կամփոփվեն Մինսկի խմբի տասնամյա գործունեության արդյունքները եւ կնախանշվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետագա ուղղությունները:

ԹՈՒՐՔԻԱՆ ԱՐԱԳԱՑՆՈՒՄ Է ԱԽԱԼՔԱԼԱՔ-ՂԱՐՍ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԵԿՈՒՍԱՑՈՒՄԸ ՈՒԺԵՂԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

1 փետրվարի 2002 - 22:28 AMT  16:13 GMT
Նոր երկաթուղու շինարարությունը Անկարայի քմահաճույքն է, որը կտրականապես հրաժարվում է Թբիլիսի եւ Բաքու բեռնափոխադրումների համար օգտվել արդեն գոյություն ունեցող Էրզրում-Գյումրի երկաթուղուց:

ՋԱՎԱԽՔԻ ՀԱՅԵՐԸ ՀԱՍԵԼ ԵՆ ՆԱՀԱՆԳԱՊԵՏ ԳԻԳԼԱ ԲԱՐԱՄԻՁԵԻ ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅԱՆԸ

1 փետրվարի 2002 - 22:27 AMT  16:13 GMT
Հիշեցնենք, որ դեռեւս անցյալ տարվա ամառվանից Բարամիձեի հրաժարականն էին պահանջում մարզի հայաբնակ շրջանների տեղական ինքնակառավարման մարմինները:

«ԻՏԵՌԱ» ԿՈՆՑԵՌՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԳԱԶԻ ԱՌԱՔՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆ ՆՈՒՅՆ ԾԱՎԱԼՆԵՐՈՎ

1 փետրվարի 2002 - 22:26 AMT  16:13 GMT
«Հայռուսգազարդ» ընկերության մամլո ծառայության հաղորդման համաձայն` առաքումները կիրականացվեն նախկին ծավալներով` 5 միլիոն 200 հազար խորանարդ մետր օրվա ընթացքում:
12
---