1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԵՒ ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՈՒՆ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑԵՐ

23 մարտի 2002 - 20:31 AMT  10:37 GMT
Հայաստանի պաշտպանության նախարարի կողմից գլխավորած պատվիրակությունը նույն օրն էլ այցելել է ԱՄՆ Պաշտպանության ազգային ինստիտուտ:

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՍՑԵԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՍՊԱՌՆԱԼԻՔՈՎ

23 մարտի 2002 - 20:27 AMT  10:37 GMT
Պատասխանելով լրագրողների հարցերին` նա հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում ադրբեջանական զորքերը կարող են հասնել «եւ նույնիսկ անցնել» Երեւանը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀՈԼՈԿՈՍՏԻ ԱՎՍՏՐԱԼԻԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԿԱՐԴԱ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ

23 մարտի 2002 - 20:14 AMT  10:37 GMT
Ռաֆֆի Հովհաննիսյանը ապրիլի 24-ին կմասնակցի Ավստրալիայում կազմակերպվող Հայոց ցեղասպանության 87-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին:

ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՒ ԳԴՀ-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԱՇԽՈՒԺԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

23 մարտի 2002 - 20:11 AMT  10:37 GMT
Իոհաննես Ռաուն նշել է նաեւ Հարավային Կովկասի տարածաշրջանում համագործակցության զարգացման նշանակությունը եւ այդ համատեքստում անվտանգության ապահովումը` կապված Եվրախորհրդի ծրագրերի իրականացման հետ:

«ՌՈՒՍԱՍՏԱՆ-ԲԵԼԱՌՈՒՍ» ՄԻՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՄԻԱՆԱԼ ԻՐԵՆՑ ՄԻՈՒԹՅԱՆԸ

23 մարտի 2002 - 20:08 AMT  10:37 GMT
Բորոդինն ընդգծել է, որ չնայած մեր երկրները դարձել են անկախ պետություններ, մենք զգում ենք մեզ, որպես մեկ երկրի քաղաքացիներ:

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՈՂՋՈՒՅՆ Է ՀՂԵԼ «ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ» ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ

23 մարտի 2002 - 19:07 AMT  10:37 GMT
Ուղերձն ընթերցել է ՌԴ նախագահի վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Վոլոշինը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՄԱԿ-Ի ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏՈՒՄ ԽՈՍԵԼ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՅԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

23 մարտի 2002 - 18:59 AMT  10:37 GMT
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կոչ է արել միջազգային հանրությանը աջակցել տարածաշրջանում արդար եւ կայուն խաղաղության ձեռք բերմանը` «հաշվի առնելով այժմյան իրավիճակը եւ այն պատմական հանգամանքները, որոնք բացատրում են ներկայիս իրավիճակը»:

Ալանդյան կղզիները չափազանց հեռու են Ղարաբաղից

28 հունվարի 2002 - 04:00 AMT  10:37 GMT
Վերջին ժամանակներս Ադրբեջանում աճել է ղարաբաղյան հակամարտության լուծմանն ուղղված բոլոր տեսակի մասնավոր եւ հասարակական նախաձեռնությունների հանդեպ հետաքրքրությունը: Ինչպես երեւում է, Ադրբեջանի ոչպետական կազմակերպությունների ղեկավարները բառացիորեն են ընդունել միջազգային հաշտարարների հայտարարություններն այն մասին, որ ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը հակամարտող երկրների մայրաքաղաքներում պետք է գտնվի: Բաքվի հասարակական գործիչները գործի են անցել մշակելու եւ իրենց հանրության քննարկմանը ներկայացնելու ոչ մեկի հետ չհամաձայնեցված կարգավորման մեխանիզմներ: Պետական այրերը, որոնք ի պաշտոնե պետք է զբաղվեն ղարաբաղյան հիմնահարցով, տարակուսանքով են հետեւում նման տարօրինակ գործընթացին, սակայն նախընտրում են չմիջամտել: Մինչդեռ տեղերում նախաձեռնությունն առավել ակտիվանում է:
1
---