1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԽՈՒՄ Է ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻՑ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՒԸ

10 օգոստոսի 2002 - 20:49 AMT  06:16 GMT
Նախագահների միջեւ բանակցությունների թեմայի վերաբերյալ, Ալիեւն ասել է. «մենք շատ բան ունենք քննարկելու»:

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՀԲ ՆՈՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՏՆՕՐԵՆ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ ԴՈՆՆԱ ԴՈՈՒՍԵԹ ՔՈՅՐՈԼՈՆ

10 օգոստոսի 2002 - 20:16 AMT  06:16 GMT
Քոյրոլոի զբաղեցրած վերջին պաշտոնը եղել է Լատինական Ամերիկայի երկրների ՀԲ տարածաշրջանային տնօրեն:

ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԻՆ ՀԵՏԵՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ Է ԺԱՄԱՆԵԼ ԱՐԴԵՆ ՇՈՒՐՋ ԵՐԵՍՈՒՆ ԴԻՏՈՐԴ

10 օգոստոսի 2002 - 20:08 AMT  06:16 GMT
Այսօր կժամանեն պատվիրակություններ Հայաստանից եւ Ֆրանսիայից:

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄՆ ԱՐԵՎՄՈՒՏՔԻՆ Ի ՎԵՐՋՈ ԿՍՏԻՊԻ ՃԱՆԱՉԵԼ ԱՅՆ` ՈՐՊԵՍ ԻՆՔՆԻՇԽԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ

10 օգոստոսի 2002 - 19:17 AMT  06:16 GMT
Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի անդամ Ֆրենկ Պալոնեն, որը մտադիր է հետեւել ԼՂՀ-ում նախագահական ընտրությունների ընթացքին:

ՖՐԱՆՍԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՍՏԵՂԾՎՈՒՄ Է ՀԱՅ-ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԽՈՒՄԲ

10 օգոստոսի 2002 - 19:06 AMT  06:16 GMT
Այդ մասին Երեւանում հայտարարել է Ֆրանսիայի Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուդի Սալը` ՀՀ արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի հետ հանդիպման ընթացքում:

ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎՐՈՊԱՅԻՆ ԱՎԵԼԻ ՄՈՏ ՉԴԱՐՁԱՎ

8 օգոստոսի 2002 - 05:00 AMT  06:16 GMT
Անցյալ շաբաթվա վերջին Թուրքիայի խորհրդարանի ընդունած օրենսդրական փոփոխությունների փաթեթը չվերացրեց Եվրոպական Միություն Անկարայի մուտք գործելու խոչընդոտները: Այդ կազմակերպության գործադիր մարմինը` Եվրահանձնաժողովը, դեմ արտահայտվեց Եվրոպական ժողովրդների ընտանիքում Թուրքիայի անդամակցելու հարցի արագացմանը: Եվրամիության ընդլայնման հարցերով Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Գյունտեր Ֆերհոլգենը նշեց, որ չնայած ընդունված փոփոխություններին, մինչ Եվրախորհրդին Թուրքիայի անդամակցության հնարավորությունը քննարկելը, անհրաժեշտ է հետեւել քրդերի իրավունքների եւ կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների հարցերի հետ կապված իրադարձությունների հետագա զարգացմանը:
1
---