ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎՐՈՊԱՅԻՆ ԱՎԵԼԻ ՄՈՏ ՉԴԱՐՁԱՎ

Մահապատժի վերացումը եւ քրդական թերթերին հրատարակվելու իրավունք տալը չլուծեցին Թուրքիային Եվրամիության կազմում ընդգրկելուն խոչընդոտող բոլոր հիմնահարցերը:

Անցյալ շաբաթվա վերջին Թուրքիայի խորհրդարանի ընդունած օրենսդրական փոփոխությունների փաթեթը չվերացրեց Եվրոպական Միություն Անկարայի մուտք գործելու խոչընդոտները: Այդ կազմակերպության գործադիր մարմինը` Եվրահանձնաժողովը, դեմ արտահայտվեց Եվրոպական ժողովրդների ընտանիքում Թուրքիայի անդամակցելու հարցի արագացմանը: Եվրամիության ընդլայնման հարցերով Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Գյունտեր Ֆերհոլգենը նշեց, որ չնայած ընդունված փոփոխություններին, մինչ Եվրախորհրդին Թուրքիայի անդամակցության հնարավորությունը քննարկելը, անհրաժեշտ է հետեւել քրդերի իրավունքների եւ կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների հարցերի հետ կապված իրադարձությունների հետագա զարգացմանը:
PanARMENIAN.Net - Բացի այդ նա նշեց, որ Անկարայից կպահանջվի նաեւ «Կիպրոսյան հիմնահարցի դրական լուծման ներդրում»: Այսպիսով, ակնհայտ է, որ օրենսդրական փոփոխությունների նախաձեռնող վարչապետ Բյուլենթ Էջեւիթին, որն ի դեպ պատրաստվում է հանրագումարի բերել իր քաղաքական կարիերան, բախտ չի վիճակվի պատմության մեջ մնալ որպես դեպի Եվրոպա պատուհան բացած մի մարդու:
«Փաթեթի ընդունմանը կողմ քվեարկելով` Թուրքիան հավասար դիրք գրավեց եվրոպական ընտանիքի լիիրավ անդամների շարքում: Այժմ մեզ մոտ բոլոր օրենքները համընկնում են աշխարհի ժողովրդավարական գերպետությունների օրենքների հետ: Այժմ մեզ հարգում են, որպես զարգացած երկիր, ուր լիովին երաշխավորված են մարդու իրավունքները, այդ թվում նաեւ` ազգային փոքրամասնությունների իրավունքները: Ուստի, նման քայլից հետո, Թուրքիան Եվրամիությունից իր լիիրավ անդամակցության մասին որոշում է ակնկալում: Եվրամիության ոչ մի անդամ այլեւս չի կարող Թուրքիայի անդամակցության դեմ ելույթ ունենալու որեւէ պատճառ գտնել»,- հայտարարել է Էջեւիթը Ազգային Բարձրագույն ժողովի կողմից փոփոխությունների ընդունումից անմիջապես հետո: Վարչապետի համոզմամբ, բոլոր խոչընդոտները միանգամից վերացան շնորհիվ ընդունված բարեփոխումների, որոնք նախատեսում են մահապատժի վերացումը, ազգային փոքրամասնությունների սեփական զանգվածային տեղեկատվական միջոցներ ունենալու եւ մայրենի լեզվով տարրական կրթություն ստանալու թույլտվություն տալը: Փաստորեն, Էջեւիթը եվրոպական միությանն անդամակցելու խոչընդոտ չի համարում ոչ անցյալ դարի սկզբին իրագործված հայերի ցեղասպանությունը, ոչ Կիպրոսի դեմ մինչ օրս շարունակվող ագրեսիան, ոչ քուրդ ժողովրդի առաջնորդների դեմ տարվող դաժան ռեպրեսիաները, ոչ երկրում մարդու իրավունքների վերաբերյալ ստեղծված աղետալի վիճակը: Սակայն այդպես չեն մտածում Եվրոպայում:
Զարմանալի է, որ Անկարայում այդպիսի մեծ հույսեր են կապում օրենսդրական չնչին փոփոխությունների հետ: Չէ որ ակնհայտ է, որ քրդերենի օգտագործման որոշակի ընդլայնումը չի լուծում քրդական հիմնախնդիրը, ինչպես նաեւ` Աբդուլա Օջալանի կյանքը պահպանելու պարտավորությունը: Եւ այնուամենայնիվ, ակնհայտ է, որ թուրք հասարակությունը պատրաստ չէ անգամ այդ չնչին ու քիչ բան որոշող զիջումներին: Կիրակի Ստամբուլում տեղի ունեցավ բողոքի մասսայական ակցիա` ուղղված Օջալանի մահապատիժը վերացնելու եւ քրդերեն ուսուցանումը թույլատրելու դեմ: Ցույցի մասնակիցները փակել էին Ստամբուլի խոշորագույն «Բոգազիչի» կամրջի երթեւեկությունը, որը կապում է Թուրքիայի եվրոպական եւ ասիական մասերը: Ոստիկանությունը ստիպված էր ուժ գործադրել, տասնյակ մարդիկ ձերբակալվեցին: Ցույցի նախաձեռնողներից մեկը` Մեհմետ Ալպտեկինը, մամուլի ասուլիսում խոստացավ մահապատժի վերացման կողմնակիցներից վրեժ լուծել: Միաժամանակ, փոխվարչապետ, ազգայնական շարժման առաջնորդ Դեվլեթ Բախչելին արդեն պատրաստվում է դիմել երկրի Սահմանադրական դատարան` կոչ անելով անօրինական ճանաչել պատգամավորների ընդունած որոշումը:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ

Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---