1

ԵԽԽՎ-Ի ԿՈՂՄԻՑ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԴԻՏԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ ԶԵԿՈՒՅՑԸ ՇԱՀԱՎԵՏՈՐԵՆ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԶԵԿՈՒՅՑԻՑ

28 հունվարի 2004 - 20:38 AMT  13:21 GMT
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը նախօրեին ընդունել է Հայաստանում եւ Ադրբեջանում դիտարկման առնչությամբ զեկույցները` ԵԽ-ի առջեւ ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ:

«ԿԻՊՐՈՍՅԱՆ ՀԱՐՑԻ» ԼՈՒԾՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՐՁԱԿՈՂԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԿՎԱՐԻ «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑՈՒՄ», ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԷՐԴՈՂԱՆԸ

28 հունվարի 2004 - 19:52 AMT  13:21 GMT
«Եթե մենք միայն պաշտպանվենք, ապա մեր գործը կսահմանափակվի մեղադրանքներին պարզապես պատասխաններ տալով»,- ասել է Թուրքիայի վարչպետը Նյու Յորքում:

ՍԱՆ ՖՐԱՆՑԻՍԿՈԻ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է ԹՈՒՐՔԵՐԻ ՊԱՀԱՆՋԸ` ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱՏԱԽՏԱԿԻ ՀԱՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

28 հունվարի 2004 - 19:27 AMT  13:21 GMT
Հուշարձանի ներքեւում տեղադրված հուշատախտակի վրա անգլերենով գրված է. «Այս խաչը կառուցվել է ի հիշատակ մեկուկես միլիոն հայերի, որոնք զոհվել են թուրքական կառավարության ձեռքով 1915-18 թվականներին»:

2006 ԹՎԱԿԱՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏԱՐԵԿԱՆ 1 ՄԼՐԴ ԽՄ ԳԱԶ ԿՍՏԱՆԱ ԻՐԱՆԻՑ

28 հունվարի 2004 - 18:55 AMT  13:21 GMT
Իրանի գազի արտահանաման ազգային ընկերության տնօրեն Ռոքնեդդին Ջավադիի խոսքերով` մատակարարումների հարցը, գործնականում, լուծված է, եւ շուտով կստորագրվի համապատասխան համաձայնագիր:

ԵՎՐՈԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ԱՊԱՇՐՋԱՓԱԿԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ

28 հունվարի 2004 - 18:09 AMT  13:21 GMT
Եվրոխորհրդարանում նախօրեին կայացած քննարկումների արդյունքում «Հարավային Կովկասի հանդեպ Եվրամիության քաղաքականության» զեկույցում նախատեսվում է կատարել մի շարք փոփոխություններ:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆՇՈՒՄ Է ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԻ ՕՐԸ

28 հունվարի 2004 - 18:03 AMT  13:21 GMT
Այսօր լրանում է Հայաստանի զինված ուժերի ստեղծման 12 տարին:

ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱԶԱՏԱՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՊՀ-ՈՒՄ ԱՌԱՋԻՆ ՏԵՂՈՒՄ Է

16 հունվարի 2004 - 04:00 AMT  13:21 GMT
«The Wall Street Journal» ամերիկյան թերթի վերլուծաբանները եւ «Heritage Foundation» ուսումնասիրական կենտրոնի փորձագետները կազմել են աշխարհի տարբեր երկրների տնտեսկան ազատության մակարդակն արտացոլող վարկանիշը: Հայաստանը ներառված է այն 50 պետությունների շարքում, որտեղ բավականաչափ ազատ տնտեսական հարաբերություններ են: Հայաստանի զբաղեցրած 44-րդ տեղը լիովին պատվավոր կարելի է համարել, եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ նույն տեղում է նաեւ Ֆրանսիան: Նկատենք, որ անցյալ տարվա վարկանշային ցուցակում Հյասատնաը նույնպես զբաղեցնում էր 44-րդ տեղը: Միեւնույն ժամանակ ԱՊՀ շատ երկրների տնտեսության ազատության գործակիցը զգալիորեն նվազել է: Սա մասնավորապես վերաբերում է Ադրբեջանին, որի դիրքը ետ է մղվել:
1
---