ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱԶԱՏԱՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՊՀ-ՈՒՄ ԱՌԱՋԻՆ ՏԵՂՈՒՄ Է

Այսպիսին է ամերիկյան փորձագետների կարծիքը, որոնք հաշվարկել են տնտեսական ազատաության գործակիցը:

«The Wall Street Journal» ամերիկյան թերթի վերլուծաբանները եւ «Heritage Foundation» ուսումնասիրական կենտրոնի փորձագետները կազմել են աշխարհի տարբեր երկրների տնտեսկան ազատության մակարդակն արտացոլող վարկանիշը: Հայաստանը ներառված է այն 50 պետությունների շարքում, որտեղ բավականաչափ ազատ տնտեսական հարաբերություններ են: Հայաստանի զբաղեցրած 44-րդ տեղը լիովին պատվավոր կարելի է համարել, եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ նույն տեղում է նաեւ Ֆրանսիան: Նկատենք, որ անցյալ տարվա վարկանշային ցուցակում Հյասատնաը նույնպես զբաղեցնում էր 44-րդ տեղը: Միեւնույն ժամանակ ԱՊՀ շատ երկրների տնտեսության ազատության գործակիցը զգալիորեն նվազել է: Սա մասնավորապես վերաբերում է Ադրբեջանին, որի դիրքը ետ է մղվել:
PanARMENIAN.Net - Ամերիկյան փորձագետների գնահատականի համաձայն, Հայաստանի տնտեսությունն ամենաազատն է ԱՊՀ բոլոր երկրների շարքում: Եթե հավատանք հրապարակված վարկանշին, ապա տնտեսկան ազատության մակարդակն արտացոլող հիմնական ցուցանիշի համաձայն, մենք գտնվում ենք Ճապոնիայի (38-րդ տեղը) եւ Լեհաստանի (56-րդ տեղը) հետ գրեթե միեւնույն մակարդակում: Մեր զբաղեցրած տեղը կրկնակի պատվաբեր է Մոլդովայի եւ Վրաստանի համեմատ, որոնց նույնպես հաջողվել է ներառվել ցուցակի առաջին հարյուրյակում: ԱՊՀ-ի մնացած բոլոր պետությունները գտնվում են երկրորդ հարյուրյակում: Ադրբեջանը Հայաստանին զիջում է 62 քայլով: «Լիովին անազատ» ճանաչված պետություններից այս երկիրը հեռու է ընդամենը 30 քայլով: Տնտեսության ազատության գործակցի մակարդակով Ադրբեջանը զիջում է նույնիսկ Ռուանդային եւ գտնվում է Բանգլադեշի ու Եմենի հետ միեւնույն խմբում:
Նշենք, որ գործակիցը կազմելու ընթացքում հաշվի են առնվել կառավարությունների կողմից վարվող առեւտրական, դրամային եւ ֆիսկալ քաղաքականությունը, տնտեսության վրա իշխանության ազդեցության մակարդակը, գրավիչ ներդրումների ծավալները, ֆինանսական ծառայությունների շուկայի վիճակը, գնային կարգավորումը, մասնավոր սեփականության պաշտպանությունը, ստվերային շուկայի ծավալները: Այս չափանիշների համաձայն, առավել լավ վիճակում են գտնվում Հոնկ Կոնգը, Սինգապուրը, Նոր Զելանդիան, Լյուքսեմբուրգը, Իռլանդիան, Էստոնիան, Մեծ Բրիտանիան, Դանիան, Շվեյցարիան եւ ԱՄՆ-ը:
Հրապարակված վարկանիշի արդյունքներն, անշուշտ, պատիվ են բերում Հայաստանին եւ կարող են լուրջ ազդեցություն ունենալ մեր երկրում ներդրումների ավելացման գործընթացի վրա: Ենթադրվում է, որ սրան կնպաստի նաեւ այն հանգամանքը, որ «Transparency International» միջազգային հեղինակավոր կազմակերպության փորձագետների կատարած ուսումնասիրության համաձայն, Հայաստանում նկատելի է կոռումպացման նվազեցում: Ուսումնասիրության արդյունքները ներկայացնելով` Համաշխարհային բանկի երեւանյան ներկայացուցչության ղեկավար Ռոջեր Ռոբինսոնը օրերս հավաստել է, որ կոռուպցիայի տարածման մակարդակով Հայաստանը զիջում է տարածաշրջանի մյուս պետություններին: 2003թ.-ին «թափանցիկության մակարդակով» Հայաստանը զբաղեցրել է 78-րդ տեղը աշխարհում, այն դեպքում, երբ հարեւան Վրաստանը եւ Ադրբեջանը 13-րդ տասնյակում են:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը

Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---