Օլիմպիադային ընդառաջ Սոչիում ակտիվորեն նոր ենթակառուցվածքներ են կառուցվում

Օլիմպիադային ընդառաջ Սոչիում ակտիվորեն նոր ենթակառուցվածքներ են կառուցվում

PanARMENIAN.Net - 2014-ի ձմեռային Օլիմպիադային նախապատրաստվելու շրջանակներում Սոչիում ակտիվ կառուցվում է նոր ենթակառուցվածք:

«Այսօրվա դրությամբ մենք ունենք 819 օբյեկտներ, որոնք կառուցվում են Սոչիի տարածքում: Վերելք է նկատվում քաղաքի ենթակառուցվածքի զարգացման մեջ: Օլիմպիական շինարարությունն ընթացիկ տարում կհասնի իր կիզակետին: Ծովային տաքսու համար արդեն շահագործման են դրվել չորս նավահանգստային կետեր, ևս չորսը կկառուցվեն 2013-ին»,- Անատոլի Պախոմովի խոսքերը հաղորդում է Ինտերֆաքսը:

Նրա խոսքով, բոլոր օբյեկտների կառուցումը նախատեսվում է ավարտել 2013-ին: Նոր ենթակառուցվածքային բազան թույլ կտա Սոչիին մրցակցել առաջատար համաշխարհային հանգստավայրերի հետ, ասել է քաղաքագլուխը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---