Յոզեֆ Բլատերը ցնցված է Սոմալիի Օլիմպիական կոմիտեի ղեկավարի և ՖՖ նաախագահի մահերով

Յոզեֆ Բլատերը ցնցված է Սոմալիի Օլիմպիական կոմիտեի ղեկավարի և ՖՖ նաախագահի մահերով

PanARMENIAN.Net - Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային ֆեդերացիայի նախագահ Յոզեֆ Բլատերը ցնցված է Մոգադիշոյում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում Սոմալիի Օլիմպիական կոմիտեի ղեկավար Ադեն Հաջի Յերբերոուի և Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Սայիդ Մահմուդ Նուրի մահերով:

«Ես մինչև հիմա չեմ կարող հավատալ նրան, ինչ այսօր տեղի է ունեցել Սոմալիի մայրաքաղաքում: Ողջ ֆուտբոլային հանրությունն անկեղծ ցավակցում է մահացածների հարազատներին»,- ՖԻՖԱ-ի նախագահի խոսքերը հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Ադեն Հաջի Յերբերոուն և Սայիդ Մահմուդ Նուրը մահացել են Սոմալիի մայրաքաղաքում` Մոգադիշոյում, ահաբեկչության հետևանքով

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---