Ապրիլի 23-ին «Օլիմպիականում» տեղի կունենա EURO- 2012-ի տոմսերի շնորհանդեսի պաշտոնական արարողությունը

Ապրիլի 23-ին «Օլիմպիականում» տեղի կունենա EURO- 2012-ի տոմսերի շնորհանդեսի պաշտոնական արարողությունը

PanARMENIAN.Net - Ապրիլի 23-ին Կիևի «Օլիմպիական» ԱՍՀ-ում տեղի կունենա 2012թ Եվրոպայի առաջնության տոմսերի շնորհանդեսի պաշտոնական արարողությունը: EURO- 2012-ի տոմսերի շնորհանդեսին ներկա կլինեն Ուկրաինայի փոխվարչապետը, Ուկրաինայի ենթակառույցի նախարարը, Ուկրաինայի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը, Ուկրաինայում առաջնության տնօրեն Մարկիան Լուբկիվսկին և ՈւԵՖԱ-ի օպերացիոնալ տնօրեն Մարտին Կալլենը:

Միջոցառումը կսկսվի ուկրաինական ժամանակով ժամը 13:00-ին, հաղորդում է «Ուկրաինա» տեղեկատվական կենտրոնը: Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա հունիսի 8-հուլիսի 1 Ուկրաինայում և Լեհաստանում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---