Հայ և ռուս փորձագետները գտնում են, որ Հայաստանը Թուրքիայից պետք է հատուցում պահանջի

Հայ և ռուս փորձագետները գտնում են, որ Հայաստանը Թուրքիայից պետք է հատուցում պահանջի

PanARMENIAN.Net - Հայաստանում անցում է սկսվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի երկրորդ փուլին՝ Թուրքիայից հատուցում ստանալուն: Այդ մասին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը հայտարարել է «Ժամանակը չի ջնջում հիշողությունը…» թեմայով Երևան-Մոսկվա հեռուստակամրջի ժամանակ: Նրա խոսքով, Թուրքիան պետք է փոխհատուցի հայ ժողովրդին այն վնասը, որը հասցրել է նրան Ցեղասպանության արդյունքում, և այդ տեսակետին է հարում Հայաստանի գիտական շրջանակի մեծ մասը:

Սաֆրաստյանը նշել է, որ Թուրքիայում 2001-ից գործում է հանձնաժողով վարչապետի տեղակալի նախագահությամբ, որի մեջ մտնում են գիտական շրջաների, հետախուզության, իրավունքի ոլորտում միջազգային փորձագետներ, որը զբաղվում է Թուրքիայի քայլերի նախապատրաստությամբ այն դեպքում, եթե Հայաստանը հանդես գա Ցեղասպանության համար փոխհատուցման պահանջով:

Իր հերթին, Կենտրոնական Ասիայի ուսումնասիրման կենտրոնի և ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող Անդրեյ Արեշևը նշել է, որ Հայաստանը պետք է ակտիվ լինի այս հարցում և հանդես գա որպես ինքնուրույն սուբյեկտ: Նրա կարծիքով, Հայաստանը չպետք է թույլ տա իրեն ներքաշել տարբեր միջազգային նախագծերի մեջ, որոնցից են հայ-թուրքական արձանագրությունները, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի վրա:

Արեշևը հավելել է, որ Թուրքիայից փոխհատուցում ստանալու հարցն «այդքան էլ անիրական չէ, եթե դրան համալիր մոտեցում ցուցաբերել», և որ առաջատար թուրքական ԶԼՄ-ներում այդ հարցը քննարկվում է: Փորձագետի կարծիքով, փոխհատուցման հարցը կախված կլինի նրանից, թե որքանով հետևողական կլինի այդ հարցում Հայաստանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---