Մուսա Մուրթազալիևը Չինաստանում դուրս է մնացել վարկանիշային մրցաշարից

Մուսա Մուրթազալիևը Չինաստանում դուրս է մնացել վարկանիշային մրցաշարից

PanARMENIAN.Net - Ապրիլի 27-ին Չինաստանի Թայուան քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի երկրորդ վարկանիշային մրցաշարում Մուսա Մուրթազալիևը (74կգ) 1/8 եզրափակչում 0:3 հաշվով զիջել է հունգարացի ըմբիշ Գաբոր Խատոսին:

Մինչ այդ նա 4:0 հաշվով հաղթել էր Լուսիան Մարիուս Ատոֆանիին (Ռումինիա): Մրցաշարի առաջին օրը մրցապայքարից դուրս են մնացել նաև Արթուր Բաղդասարյանը (60կգ) և Էդգար Ենոքյանը (96կգ):

Ապրիլի 28-ին ելույթ կունենա ծանր քաշային Ռուսլան Բասիևը:

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականից Օլիմպիական ուղեգրեր արդեն ունեն Միհրան Ջաբուրյանը (55կգ), Եվրոպայի 2012թ. առաջնության բրոնզե մեդալակիր Դավիթ Սաֆարյանը (66կգ) և Հաջիմուրադ Նուրմագոմեդովը (84կգ):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---