Ազատ ոճի ըմբիշ Արթուր Առաքելյանը Ֆինլյանդիայի վարկանիշային մրցաշարում պայքարը կսկսի 1/8 եզրափակչից 4 մայիսի 2012 - 10:50 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 4-ին ֆիննական Վանթաա քաղաքում մեկնարկում է ըմբշամարտի վերջին վարկանիշային մրցաշարը: Մինչև 60 կգ քաշային կարգում ազատ ոճի ըմբիշ Արթուր Առաքելյանը կհանդիպի Մանդահնարան Գանզորիգին (Մոնղոլիա), Մուսա Մուրթազալիևը (74 կգ ք/կ) 1/16 եզրափակիչում կպայքարի Յուն-Սեոկ Լիի դեմ (Կորեա), իսկ Էդգար Ենոքյանը (96կգ ք/կ)` Գերգելի Սանդոր Կիսսի դեմ (Հունգարիա): Ռուսլան Բասիև մինչև 120 կգ քաշային կարգում մրցագորգ դուրս կգա մայիսի 5-ին: Լոնդոնի Օլիմպիական խաղերի ուղեգրեր կստանան այն ըմբիշները, ովքեր դուրս կգան եզրափակիչ: Տվյալ պահին հայ ազատ ոճի ըմբիշներից Օլիմպիական ուղեգրեր ունեն Միհրան Ջաբուրյանը (55կգ ք/կ), Դավիթ Սաֆարյանը (66կգ ք/կ) և Հաջիմուրադ Նուրմագոմեդովը (84 կգ ք/կ): Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Հաջիևը ՆԱՏՕ-ում քննարկել է ՀՀ հետ հարաբերությունների կարգավորման գընթացքը Քննարկում է եղել խաղաղության օրակարգի առաջխաղացման վերաբերյալ Փաշինյան. Սահմանադրության փոփոխությունը բանակցության մաս չի կարող լինել Նա հավելել է, որ խաղաղության պայմանագրի այս պահին եղած տեքստը բավականին հասունացած է և կարելի է ստորագրել Դեմիրճյանում և Բաղրամյանում ոստիկանական ուժերի կուտակումներ են, փշալարեր են բերվել Գառնիկ Դանիելյանն ասել է, որ ըստ լուրերի, ԱԺ-ում դիպուկահարներ էլ կան ԼՂ-ից տեղահանվածների համար սոցբնակարանների հիմնանորոգումը շուտով կսկսվի Քննարկվում է 300 կացարանի նախագիծ |