Շախմատի Գրան-Պրիում Էլինա Դանիելյանը բարձրացել է 2-րդ հորիզոնական![]() 13 հունիսի 2012 - 10:48 AMT PanARMENIAN.Net - Կազանում տեղի ունեցող Գրան-Պրիի 3-րդ տուրում հայ շախմատիստուհի Էլինա Դանիելյանը սև խաղաքարերով հաղթանակ է տարել Բեթուլ Քեմրե Իլդիզի(Թուրքիա) նկատմամբ: Դանիելյանը հավաքել է 2 միավոր և բարձրացել 2-րդ հորիզոնական: 2 միավոր ունի նաև Աննա Մուզիչուկը(Սլովենիա), սակայն նա շրջանցում է հայ շախմատիստուհուն լրացուցիչ ցուցանիշներով և զբաղեցնում է 1-ին հորիզոնականը: Մուզիչուկը 3-րդ տուորում ոչ ոքի է խաղացել Գամպի Կոնյերուի(Հնդկաստան) հետ: Հոու Յիֆանը(Չինաստան) հաղթանակ է տարել Տատյանա Կոսինցևայի(Ռուսաստան) նկատմամբ, Վիկտորիա Չմիլիտեն(Լիտվա)` Ալիսա Գալյամովայի(Ռուսաստան), Նադեժդա Կոսինցևան(Ռուսաստան)` Ալեքսանդրա Կոստենյուկի(Ռուսաստան) նկատմամբ: Անտոանետա Ստեֆանովա(Բուլղարիա)-Եկատերիան Լանգո (Ուկրաինա)պարտիան ավարտվել է ոչ ոքի: 7 շախմատիստուհիներ ունեն 1.5-ական միավոր և մրցաշարային աղյուսակում տեղավորվել են 3-9 հորիզոնականներում: ![]() ![]() Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |