Հայաստանի նախկին կառավարության կազմը կհամալրեն Գագիկ Բեգլարյանը, Դերենիկ Դումանյանը և Արտեմ Սարգսյանը15 հունիսի 2012 - 21:58 AMT PanARMENIAN.Net - Ուրբաթ օրը տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Խորհրդի և Գործադիր մարմնի նիստը` ՀՀ նախագահ և կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի նախագահությամբ: Ինչպես լրագրողներին է հաղորդել Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, նիստում քննարկվել է նոր կառավարության կազմում ՀՀԿ-ից նախարարների նշանակման հարցը: Շարմազանովի խոսքով` ընդունվել է որոշում այն մասին, որ իշխող կուսակցությունից բոլոր նախկին նախարարները կշարունակեն կատարել իրենց պարտականությունները: Նոր կառավարության մեջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության չմտնելուց հետո ազատված նախարարական պաշտոններին նշանակվել են Գագիկ Բեգլարյանը` ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնին, Դերենիկ Դումանյանը` ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնին, Արտյոմ Ասատրյանը` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնին: Ինչ վերաբերում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնին, Շարմազանովը չի նշել նրա անունը` հաղորդելով միայն, որ նա լինելու է անկուսակցական, և նրա անունը կհրապարակվի կառավարության նիստում: Ընդ որում լրագրողների հարցին այն մասին, թե որքանով է հավաստի այն տեղեկատվությունը, որ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար կլինի Հրաչյա Ռոստոմյանը (ներկայիս Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար), Շարմազանովը նշել է, որ չի բացառում նման հնարավորությունը: ՀՀ ԱԺ փոխխոսնակը հաղորդել է նաև, որ, հավանաբար, հունիսի 20-ից 22-ն ընկած ժամանակահատվածում կառավարությունը խորհրդարանին կներկայացնի իր նոր ծրագիրը: Ինչ վերաբերում է Սամվել Նիկոյանին, որի մասին ՀՀԿ-ում խոսվում էր, թե նա կզբաղեցնի նախարարական պորտֆելներից մեկը, ապա, Շարմազանովի խոսքով, նա կշարունակի իր աշխատանքը օրենսդիր իշխանությունում: Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Ամենաընթերցվողը բաժնում | Քերոբյանի տնային կալանքի ժամկետը սպառվել է․ Նա վստահ է՝ կհասնի արդարացման Նա նշել է, որ քրգործի նախաքննությունն արդեն մոտենում է ավարտին և իր սկզբնական դիրքորոշումը դրա մտացածին լինելու մասին ամրապնդվել է Հունիսի 24–ից կգործի Երևան-Բաթում գնացքը Վրաստանի հետ գնացքների երթևեկությունն ամբողջությամբ վերականգնվել է հունիսի 14-ին ԱՄՆ Պետդեպ․ ՀԱՊԿ-ից դուրս գալը ՀՀ կառավարության որոշելիքն է «Մենք հարգում ենք դա»,–ասել են գերատեսչությունից Fastex-ն աջակցում է բիենալեին ՀՀ մասնակցության 100-ամյակին նվիրված միջոցառմանը 1924-ի հունիսի 17-ին Մարտիրոս Սարյանի ջանքերով Հայաստանը մասնակցել է Վենետիկի 14-րդ միջազգային բիենալեին |