Ֆրանսիան նշում է իր գլխավոր տոնը՝ Բաստիլի գրավումը

Ֆրանսիան նշում է իր գլխավոր տոնը՝ Բաստիլի գրավումը

PanARMENIAN.Net - Ֆրանսիան այսօր նշում է իր գլխավոր տոնը՝ Բաստիլի գրավումը: Ելիսեյան դաշտերում տեղի կունենա զորահանդես, որին ներկա կգտնվեն Ֆրանսուա Օլանդը, նախարարներ և բազմաթիվ հյուրեր: |Շքերթին կմասնակցի մոտ 5 հազար զինծառայող և 450 միավոր ռազմատեխնիկա:

Ավանդաբար այդ օրը մի շարք զբոսայգիների ու պուրակների մուտքն ազատ կլինի:

Երեկոյան Փարիզում և մյուս քաղաքներում տեղի կունենան պարահանդեսներ, համերգներ և այլ հանդիսություններ: Մարսյան դաշտում մի քանի օր առաջ տեղադրվել է Միշել դը Բրոայի հսկայական հայելապատ գունդը, որտեղ տեղի կունենա համերգ: Հանդիսությունները կավարտվեն հրավառությամբ:

1789թ. հուլիսի 14-ին ապստամբած փարիզեցիները գրավեցին բանտ-ամրոց Բաստիլը: Համարվում է, որ հեցն դա սկիզբ դրեց ֆրանսիական հեղափոխությանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---