Ադրբեջանում երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում

Ադրբեջանում երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 7-ին` տեղական ժամանակով ժամը 08:15-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 04:15-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից 5․6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ադրբեջանի Սումգայիթ քաղաքից 61 կմ հյուսիս, օջախի 18 կմ խորությամբ, հայտնում է Փրկարար ծառայությունը։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7-8 բալ:

Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջևան, Դիլիջան և Բերդ քաղաքներում, ինչպես նաև Աչաջուր գյուղում՝ 3 բալ։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են հյուսիսային լայնության 41.13⁰ և արևելյան երկայնության 49.69⁰ աշխարհագրական կոորդինատներով։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---