Չեմպիոնների լիգայում «Շախտյորը» կարողացել է վաստակել 10 մլն 478 հազար եվրո

Չեմպիոնների լիգայում «Շախտյորը» կարողացել է վաստակել 10 մլն 478 հազար եվրո

PanARMENIAN.Net - ՈւԵՖԱ-ն ներկայացրել է ակումբների եկամուտները, որոնք նրանք կստանան նախորդ խաղաշրջանի արդյունքների հիման վրա Չեմպիոնների և Եվրոպայի լիգաներին մասնակցելու համար:

Ֆինանսական առումով ուկրաինական թիմերի շարքում ամենահաջողը «Շախտյորն» ու «Մետալիստն» են: «Շախտյորը» Չեմպիոնների լիգայում կարողացել է վաստակել 10 մլն 478 հազար եվրո: Այս գումարը ներառում է 7.2 մլն եվրո արժողությամբ բոնուսը` նախորդ առաջնությանը մասնակցելու համար, 1.6 մլն` հավաքած միավորների համար:

Լավագույն ակումբների հնգյակն ունի հետևյալ տեսքը` «Չելսի»` 59 մլն 935 հազար, «Բավարիա»`41 մլն 730 հազար, «Բարսելոնա»` 40 մլն 550 հազար, «Միլան»` 39 մլն 864 հազար, «Ռեալ»` 38 մլն 434 հազար եվրո:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---