Օլիմպիական խաղեր. Հաջիմուրադ Նուրմագոմեդովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ![]() 11 օգոստոսի 2012 - 16:34 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 11-ին Լոնդոնի Օլիմպիական խաղերում ելույթ են ունենում ազատ ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականի նախավերջին մինչև 84 կգ քաշային կարգի ըմբիշ Հաջիմուրադ Նուրմագոմեդովը: Նա որակավորման փուլում հանդիպեց Յուսուպ Աբդուսալոմովին (Տաջիկստան): Առաջին մրցափուլում ամեն ինչ որոշվեց վիճակահանությամբ, այստեղ տաջիկ ըմբիշը կարողացավ երեք միավոր վաստակել: Երկրորդ մրցափուլում Նուրմագոմեդովն սկսեց գործել ակտիվ ու վաստակել երկու միավոր և հավասարեցրեց հաշիվը: Ամեն ինչ որոշվեց լրացուցիչ մրցափուլում: Այստեղ Հայաստանի ըմբիշը ոչ մի հնարավորություն չտվեց մրցակցին և տոնեց իր առաջին հաղթանակը՝ դուրս գալով 1/8 եզրափակիչ, որտեղ կմրցի իրանցի ըմբիշի հետ: Հայաստանի հավաքականից Օլիմպիական արծաթե մեդալակիր է դարձել հունահռոմեական ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը, իսկ ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանն ու հունահռոմեական ըմբիշ Արթուր Ալեքսանյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ: Partner news Աբրահամ: Եթե Զաուրլենդը համաձայնության չգա իմ փաստաբանի հետ, ես չեմ մենամարտելու Նախապատրաստական վերջին փուլը Հայաստանի հավաքականը սկսելու է հունիսի 25-ից Հայաստանի հավաքականը հունիսի 20-ից հավաք կանցկացնի Ծաղկաձորում Առաջին հանդիպմանը Մորենոն հաղթել է Կենտիկյանին մրցավարների որոշմամբ Partner news |