Դավիթ Սաֆարյանը մրցավարական սխալի պատճառով դուրս մնաց 1/4 եզրափակչից![]() PanARMENIAN.Net - Այսօր Լոնդոնի Օլիմպիական խաղերում տեղի է ունենում մեդալների վերջին հավաքածուների խաղարկումը: Հայաստանի վերջին ներկայացուցիչն ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանն է, որը հանդես է գալիս մինչև 66 կգ քաշային կարգում: Սաֆարյանը 1/8 եզրափակչում պետք է հանդիպեր եգիպտացի Օմար Ահմեդին: Սակայն նրա մրցակիցը հրաժարվեց պայքարից, և մրցավարը ի նշան հաղթանակի բարձրացրեց Սաֆարյանի ձեռքը: Այսպիսով, 1/4 եզրափակչում հայ մարզիկի մրցակիցը ղազախ Ակժուրեկ Թանաթարովն էր: Առաջին մրցափուլում մրցակիցները վաստակեցին երկուական միավոր, սակայն Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը բողոքարկեց մրցավարական ելույթը: Մրցավարները գտան, որ սխալ է որոշումը և մեկ միավոր տվեցին ղազախ մարզիկին: Երկրորդում Սաֆարյանն էլ ակտիվ սկսեց գործել, կատարեց մի քանի գեղեցիկ գլորումներ և հաղթեց 4:1 հաշվով: Ամեն ինչ որոշվեց լրացուցիչ՝ երրորդ մրցափուլում: Այստեղ Սաֆարյանը հաղթում էր երկու-մեկ հաշվով, սակայն ղազախները բողաքարկեցին: Չնայած, Թանաթարովը ընդամենը մեկ գլորում էր կատարել, նրան ևս մեկ միավոր տվեցին մրցավարները, ու Սաֆարյանը դուրս մնաց հետագա պայքարից; Հայաստանի հավաքականից Օլիմպիական արծաթե մեդալակիր է դարձել հունահռոմեական ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը, իսկ ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանն ու հունահռոմեական ըմբիշ Արթուր Ալեքսանյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ: Partner news Մենամարտի հաղթողը պարտավոր է նաև իր տիտղոսի առաջին պաշտպանությունն անցկացնել Զաուրբեկ Բայսանգուրովի հետ մենամարտում Աբրահամ: Եթե Զաուրլենդը համաձայնության չգա իմ փաստաբանի հետ, ես չեմ մենամարտելու Նախապատրաստական վերջին փուլը Հայաստանի հավաքականը սկսելու է հունիսի 25-ից Հայաստանի հավաքականը հունիսի 20-ից հավաք կանցկացնի Ծաղկաձորում Partner news |