«ԱՐՑԱԽ» ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ Է.ՋՈՆՍԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԱԴՐԱՆՔ Է ՀԱՄԱՐՈՒՄ

PanARMENIAN.Net - «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը վաստակել է Միացյալ Նահանգների հարգանքը, եւ վերջինս արդեն քանի տարի շարունակ հումանիտար օգնություն է ցույց տալիս Ղարաբաղին», ասվում է «Արցախ» հայրենակցական միության ԱՄՆ պետքարտուղարի օգնական Է.Ջոնսի հայտարարության կապակցությամբ արված հայտարարությունում: Հայրենակցական միության հայտարարության տեքստը հրապարակել է պատգամավոր Համլետ Հարությունյանը երեկ Հայաստանի խորհրդարանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ: Հայտարարության մեջ նաեւ ընդգծվում է, որ Ղարաբաղը եթե ոչ առաջ, ապա հետ էլ չէ տարածաշրջանի մյուս երկրներից ժողովրդավարության առումով: «Ջոնսի հայտարարությունը, կասկածի տակ է առնում ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքն ու այն գնահատականը, որ Ղարաբաղի խնդիրը, խորհրդային տարածքում ծայր առած հակամարտությունների համեմատությամբ, առանձնահատուկ երեւույթ է եւ, միջազգային ատյաններում գերիշխող ընդհանուր կարծիքի համաձայն, նուրբ մոտեցում է պահանջում»: Հայրենակցական միությունը նաեւ մտադիր է մոտ ժամանակներս դիմել Հայաստանում ԱՄՆ դեսպանին համապատասխան նամակով:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---