Արթուր Աբրահամ. Ես պատրաստ եմ մենամարտին և դա ցույց կտամ օգոստոսի 25-ին![]() 22 օգոստոսի 2012 - 10:07 AMT PanARMENIAN.Net - Արթուր Աբրահամի վերջին մարզումը տեղի է ունեցել Բեռլինում օգոստոսի 21-ին: “Ինձ մոտ ամեն ինչ հիանալի է: Բավականին երկար ժամանակ է լրջորեն նախապատրաստվել եմ գալիք մենամարտին: Վստահ եմ, որ հաղթելու եմ",- ասել է Աբրահամը: Աբրահամի մարզիչ Ուլի Վեգները գոհ է սանի մարզավիճակից և հոգեբանորեն պատրաստ է մենամարտին: “Նման պատրաստվածությունը հաջողության գրավականներից մեկն է: Մարզիկին հոգեբանորեն կարող է պատրաստել միայն մարզիչը: Մարզիկը հոգեբանորեն կտրամադրվի իր մենամարտին այն ժամանակ, երբ մարզիչը նրան կհամոզի դրանում: Իմ հոգեբանն իմ մարզիչն է, նա է ամեն հարցում ինձ հոգեբանորեն տրամադրում: Ես պատրաստ եմ մենամարտին և դա ցույց կտամ օգոստոսի 25-ին",- շեշտել է հայ բռնցքամարտիկը: Արթուր Աբրահամի և WBO վարկածով 2-րդ միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի մենամարտը տեղի կունենա օգոստոսի 25-ին Բեռլինի О2 արենայում: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |