Անդրես Ինյեստան ճանաչվել է Եվրոպայի 2011/12 խաղաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Անդրես Ինյեստան ճանաչվել է Եվրոպայի 2011/12 խաղաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

PanARMENIAN.Net - Մոնակոյում ՈւԵՖԱ-ի գալա-երեկոյի ժամանակ Եվրոպայի 2011/12 խաղաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Իսպանիայի և «Բարսելոնայի» հարձակվող Անդրես Ինյեստան: Այս տիտղոսի համար պայքարում նա շրջանցել է արգենտինացի Լիոնել Մեսսիին և պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուին:

Հարկ է նշել նաև, որ հուլիսի սկզբին նա ճանաչվել էր նաև Եվրո-2012-ի լավագույն ֆուտբոլիստ: Ողջ ֆուտբոլային Եվրոպայի լավագույն խաղացողի մրցանակը առաջին անգամ շնորհվել է անցյալ տարի: Այն բաժին էր հասել Լիոնել Մեսսիին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---