Բաքուն խոստացել է ապահովել հայ շախմատիստների անվտանգությունը 2015թ. Աշխարհի գավաթում և Օլիմպիադա-2016-ում

Բաքուն խոստացել է ապահովել հայ շախմատիստների անվտանգությունը 2015թ. Աշխարհի գավաթում և Օլիմպիադա-2016-ում

PanARMENIAN.Net - Ադրբեջանը կապահովի հայ շախմատիստների անվտանգությունը 2015թ. Շախմատի աշխարհի գավաթի և Օլիմպիադա-2016 մրցաշարերում, Ադրբեջանում այդ միջոցառումների անցկացման մասին պայմանագրի ստորագրման ժամանակ ասել է Ադրբեջանի երիտասարդության ու սպորըի նախարար Ազադ Ռագիմովը:

«Մենք պատրաստ ենք ընդունել հայ շախմատիստներին, անվտանգության բոլոր հարցերը կլուծվեն պատշաճ մակարդակով: Սա առաջին մրցումը չէ Ադրբեջանում, որին կմասնակցեն հայ շախմատիստները»,-Ռագիմովի խոսքն է մեջբերել trend.az.-ը: Ըստ Կիրսան Իլյումժինովի, որը ներկա էր ստորագրմանը, 2013թ. հունվարի 18-20 Երևանում կանցնի FIDE նախագահական խորհուրդը, որտեղ կքննարկվեն անվտանգության հարցերը, կապված հայ մարզիկների ժամանմանը, մասնակցությանն ու տեղավորմանը միջոցառումների ժամանակ:

Մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղում մանկական շախմատի մրցաշար կազմակերպելու FIDE-ի առաջարկը՝ Ռագիմովն ասաց, որ ադրբեջանական կողմը հավանություն կտա առաջարկին, եթե Ադրբեջանից բոլոր հյուրերը կարողանան անխափան ու անվտանգության ապահովման պայմաններում մասնակցել մրցաշարին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---