Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը Գրոնինգենի միջազգային մրցաշարում շարունակում է զբաղեցնել 2-րդ հորիզոնականը27 դեկտեմբերի 2012 - 10:14 AMT PanARMENIAN.Net - Հոլանդական Գրոնինգեն քաղաքում 1 օր հանգստանալուց հետո, վերսկսվել է միջազգային շախմատային մրցաշարը: Հայ գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը 6-րդ տուրում ոչ ոքի է խաղացել իր հայրենակցի` Մհեր Հովհաննիսյանի հետ: Անդրիասյանը հավաքել է 4 միավոր և շարունակում է զբաղեցնել 2-րդ հորիզոնականը: Մրցաշարի առաջատարն այժմ 4,5 միավորով Ռոբին վան Կամպենն է (Հոլանդիա): Հովհաննիսյանն իր ակտիվում արդեն ունի 4 միավոր և զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը: Վահե Բաղդասարյանը 3 միավորով շարունակում է զբաղեցնել 28-րդ հորիզոնականը, իսկ Մարկ Բասենչյանը 2 միավորով 67-րդ հորիզոնականում է: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 6000 եվրո: Այն մեկնարկել է դեկտեմբերի 21-ին և կավարտվի դեկտեմբերի 30-ին: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |