Տիգրան Սարգսյան. Հայ-վրացական հարաբերությունները խորացման և ընդլայնման մեծ պոտենցիալ ունեն

Տիգրան Սարգսյան. Հայ-վրացական հարաբերությունները խորացման և ընդլայնման մեծ պոտենցիալ ունեն

PanARMENIAN.Net - Չկա ոչ մի հարց, որը Հայաստանը և Վրաստանը չեն կարող լուծել համատեղ քննարկումների ընթացքում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը վրաց գործընկեր Բիձինա Իվանիշվիլու հետ հանդիպման արդյունքում: Նրա խոսքով, երկկողմանի հարաբերությունները խորացնելու և ընդլայնելու մեծ պոտենցիալ կա բոլոր ոլորտներում, մասնավորապես, տնտեսության: Մենք արագ աշխատանքային խումբ կձևավորենք միջկառավարական հանձնաժողովի նիստ անցկացնելու համար: Բոլոր ոլորտներում կան հեռուն գնացող ծրագրեր»,- ասել է Սարգսյանը:

Իր հերթին Իվանիշվիլին հավելել է, որ երկու փոքր երկրների համար անհրաժեշտ է ստեղծել միասնական շուկա փոխադարձ ինտեգրման համար: «Մենք` նոր կառավարությունը և իշխանությունը, մտադիր ենք զարգացնել մեր հարևան երկրների հետ հարաբերությունները»,- ասել է նա: Միաժամանակ, Իվանիշվիլին խոսոտվանել է, որ առայժմ անփորձ քաղաքական գործիչ է, բայց նա դժվարությունների չի հանդիպել հայ գործընկերջ հետ շփման մեջ և շնորհակալություն հայտնել նրան ջերմ ընդունելության համար:

Հայաստանի և Վրաստանի վարչապետերի պաշտոնական հանդիպման արդյունքներով ստորագրվել է երկու համաձայնագիր մշակույթի և մաքսային ՀԱԿ-երի աշխատանքի ներդաշնակեցման ոլորտներում:

 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---