Մարկոս Պիզելի. Հայաստանի հավաքականի կազմում խաղացինք 90 րոպե, սակայն հոգնածություն չկա

Մարկոս Պիզելի. Հայաստանի հավաքականի կազմում խաղացինք 90 րոպե, սակայն հոգնածություն չկա

PanARMENIAN.Net - «Կուբանի» ֆուտբոլիստները, որոնք մեկնել էին ազգային թիմեր, վերադարձել են ակումբ, որն այժմ հավաքի է թուրքական Բելեկում:

Հայաստանի հավաքականի անդամներ Մարկոս Պիզելին և Արազ Օզբիլիսը մասնակցել են փետրվարի 5-ի հանդիպմանը: Վարդան Մինասյանի սաները հանդիպել են Լյուքսեմբուրգի ընտրանու հետ՝ խաղալով ոչ ոքի, 1:1: Պիզելին և Օզբիլիսը դաշտում են եղել 90 րոպե: Գործնականում ամբողջ հաջորդ օրը նրանք ծախսել են հետադարձ ճանապարհի վրա՝ Calista հյուրանոց ֆուտբոլիստները հասել են արդեն ուշ երեկոյան: Հինգշաբթի առավոտյան նրանք անհատական մարզում են անցկացրել, հիմնական խմբից մի քիչ ավելի ուշ:

«Խաղացինք հավաքականի կազմում բոլոր 90 րոպեները, սակայն հոգնածություն խաղից, որպես այդպիսին, չկա,-նշել է Պիզելին: -Ավելի շատ հոգնեցրեց ճանապարհը, այնուամենայնիվ ամբողջ օրն ինքնաթիռներում ենք անցկացրել: Մենք դրան ուշադրություն չենք դարձնում, հավաքը մոտենում է ավարտին, առջևում ևս մեկ ստուգողական խաղ է, պետք ուժերը լարել»:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---