Լևոն Ջուլֆալակյան. Գոհ եմ Աշխարհի գավաթում մեր ըմբիշների մասնակցությունից22 փետրվարի 2013 - 14:13 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հունահռոմեական հավաքականի գլխավոր մարզիչ Օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ գոհ է Աշխարհի գավաթի խաղարկությունում թիմի մասնակցությունից: «Մենք ելույթ ունեցանք ոչ հիմնական կազմով: Այս տարի մենք մի շարք երիտասարդ ըմբիշներ ենք փորձարկելու, որոնք հետագայում պետք է համալրեն հավաքականը: Աշխարհի գավաթում մեր տղաները, որոնցից շատերն առաջին անգամ էին ելույթ ունենում նման խոշոր մրցաշարում, գրավեցին չորրորդ տեղը և հետ թողեցին մի շարք թիմերի»,- ասաց Ջուլֆալակյանը: Հայաստանի հավաքականը Աշխարհի գավաթում անցկացրեց հինգ հանդիպում, որից երեքում հաղթանակ տոնեց: «Շատ գոհ եմ 55 կգ քաշային Հարություն Հովհաննիսյանից, 60 կգ քաշային Ալեքսան Միքայելյանից, ինչպես նաև 74 կգ քաշային Ռաֆիկ Մանուկյանից: Կարող եմ ասել, որ այս տղաները նաև հավաքականի թեկնածուներ են»,- ավելացրեց մարզիչը: Մինչև Եվրոպայի առաջնությունը, որը կկայանա մարտի 19-24 Թբիլիսիում, հունահռոմեական ըմբիշները Երևանում կունան երկու հավաք` փետրվարի 24-ից մինչև մարտի 2-ը և մարտի 7-21-ը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Ըստ Բաքվի՝ Նախիջևանի՝ ՀՀ–ին սահմանակից հատվածում ադրբեջանցի զինծառայող է անհետացել Նշվում է, որ նա կորել է անհայտ հանգամանքներում Նոր Նորքի թաղապետը՝ Զախարովային․ ՌԴ-ն չի կարող հաղթել Ուկրաինային Նա ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին այցելել Բուչա Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին ՀՀ դեսպանի` Բուչա այցի կապակցությամբ Մոսկվան դա որպես ոչ բարեկամական քայլ է որակել |