Յուրա Մովսիսյան. «Սպարտակի» համար իրատեսական է Ռուսաստանի առաջնությունում 2-րդ տեղը զբաղեցնելը 5 մարտի 2013 - 17:28 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ու Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը խոստովանել է, որ մարզումների ժամանակ միշտ էլ ցանկություն կա գեղեցիկ խաղալու ու գոլեր խփելու: «Երբ դա ստացվում է ստուգողական խաղում, անկասկած, տրամադրությունը բարձրանում է, դիտարժան գոլերի հետ մեկտեղ վստահություն է առաջանում, որ ամեն ինչ նույնքան լավ կանես նաև պատասխանատու խաղի ժամանակ»,-ասել է ֆուտբոլիստը, հայտնում է sports.ru-ն: Ֆուտբոլիստը խոստովանել է, որ եթե գոլ խփի իր նախկին ակումբին՝ «Կրասնոդարին», չի տոնի այդ գոլը: Ըստ Մովսիսյանի, «Սպարտակի» համար բավական իրատեսական է Ռուսաստանի առաջնությունում 2-րդ տեղը զբաղեցնելը: «Ճիշտն ասած, ես շատ ուրախ էի՝ բացահայտելով Վալերի Կարպինի մասնագիտական, մարզչական ու մարդկային որակները: Մեր թիմը շատ լավ է խաղում, կոմպակտ, կարգապահ, և դա միայն օգուտ է բերում դաշտում: Դա բացառապես նրա աշխատանքն է ու նրա ավանդը»,-ասել է հարձակվողը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |